Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին» Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերում

Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անել
Մամուլ

Սա անձի թիրախավորում է, խտրականություն․ Արա Ղազարյան

«Հրապարակ»-ը գրում է․

«Անցյալ շաբաթ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որով փորձել էր իրավական գործընթացի իմիտացիա ստեղծել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի անդամների շուրջ տեղի ունեցող գործընթացի վերաբերյալ, բայց չստացվեց։ Մենք ընդամենը գիտենք, որ հայ ժողովրդի մոտ մեծ «վստահություն» վայելող անվտանգության գերատեսչությունը կասկածներ ունի, թե Զաքյան փողոցում գտնվող շենքի վերակառուցման կամ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ու Սարի թաղի դպրոցի վերանորոգման ընթացքում կարող են յուրացումներ եղած լինել, որ Թովմասյանի ընտանիքի անդամներին առերեւույթ պատկանող գույքը չի հայտարարագրվել, հնարավոր է ինչ-ինչ չարաշահումներ են եղել։ Ու այս կասկածների շուրջ ԱԱԾ-ն նյութեր է նախապատրաստում։ Արդյոք հարուցվա՞ծ է քրեական գործ՝ ՍԴ նախագահին ու նրա ընտանիքին առնչվող։ «Եթե խոսքն ԱԱԾ-ի մասին է, ապա եթե հարուցվի, կարծում եմ՝ իրենք կտեղեկացնեն։ Մինչ այդ գործողություններն ուղղված են նրան, որպեսզի պարզվի՝ դրանցով ձեռք բերված տվյալները քրեական գործ հարուցելու համար բավարար հիմքեր պարունակո՞ւմ են, թե՞ ոչ։ Դրանից ելնելով էլ՝ իրավական դիրքորոշում կարտահայտվի»,- պատասխանում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հրայր Թովմասյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ կատարվող գործողությունները կարելի՞ է համարել քրեական հետապնդում։ «Բացառապես իրավական գործընթացներ են»,- ասում է Աբրահամյանը։ Ուրեմն ինչո՞ւ է այս իրավական գործընթացը կատարվում հենց այն ժամանակ, երբ ամբողջ իշխանական վերնախավը, ԱԺ մեծամասնության հետ, պահանջում է Հրայր Թովմասյանի հրաժարականը։ Այս հարցին ոչ մի համոզիչ պատասխան չկա։

Այս պահին, փաստորեն, չկա քրեական գործ, բայց Հրայր Թովմասյանի անունը շոշափվում է մեկ այլ քրեական գործում։ Այն հարուցված է ՀՔԾ-ում մի շարք անձանց կողմից իշխանությունը յուրացնելու փաստի կապակցությամբ։ «Մի շարք անձանցից» նշվում է միայն Թովմասյանը։ Հիշեցնենք․ հաղորդում տվողն ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն է, որը հայտնել էր, որ Թովմասյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում չի ներկայացրել, բայց այդ ընթացքում արդեն սկսվել է նրան ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելու գործընթացը, եւ նա մանդատը վայր չի դրել ու զուգահեռաբար եղել է նաեւ ՍԴ անդամ, ինչն օրենքն արգելում է։

Իրավաբաններն ու փաստաբաններն այս օրերին կարծիքներ են հայտնում գործընթացի շուրջ։ Ըստ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ իշխանությունը յուրացնելու գործով Թովմասյանի անունը ՀՔԾ-ի կողմից հրապարակելը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ «ՄԻԵԴ-ն ուղղակի սահմանել է, որ այն պահից, երբ քրեական գործ սկսելու որեւէ գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, այդ անձը համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող»,- ասել է նա «Փաստինֆո»-ին։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը կարծում է, որ այն, ինչ կատարվում է Հրայր Թովմասյանի շուրջ, դասական քաղաքական հետապնդում է ե՛ւ եվրոպական, ե՛ւ հայկական իրավունքի տեսանկյունից։ «Երբ որ սկսվում է քրեական գործով քննություն, ոչ միայն փաստաթղթային հիմքով չպետք է որոշեն, թե մարդուն ներգրավել են արդեն որպես մեղադրյալ, թե ոչ, այլեւ բովանդակային հիմքով։ Հնարավոր է՝ նյութեր են նախապատրաստում անձի մասով, բայց անունը դնում են, թե դեպքով ենք նախապատրաստում։ Փաստաթղթերում կոնկրետ անձի անուն է տրված, նրան արհեստական կարող են պահել վկայի կարգավիճակով, բայց կանչեն ու հարցեր տան որպես կասկածյալի՝ արհեստականորեն պահելով որպես վկա, որովհետեւ վկան ավելի քիչ իրավունքներ ունի, քան կասկածյալը։ Ժամանակին սա տարածված պրակտիկա էր, եւ ՄԻԵԴ-ի ջանքերով այս պրակտիկան ժամանակի հետ նվազում է։ Հիմա, Հրայր Թովմասյանի դեպքում ասում են՝ հանցագործության դեպքով քրեական գործ ենք հարուցել։ Փաստաթղթերով անուն չեն տալիս, բայց իրենց հարցազրույցներում ողջ գործադիր իշխանությունը խոսում է Հրայր Թովմասյանի մասին։ Այս դեպքում եվրոպական իրավունքն ասում է՝ եկեք ձեւականությունների հետեւից չընկնենք, ձեր ելույթներում դուք թիրախավորում եք նրան, թեեւ փաստաթղթերում կոնկրետ անուն չեք նշում։ Նշանակում է՝ նա դե ֆակտո, ոչ թե դե յուրե, կասկածյալ է»,- վերլուծում է Արա Ղազարյանը։

Ըստ իրավաբանի՝ եվրոպական իրավունքի սկզբունքներով նյութեր նախապատրաստելը նույնպես քրեական հետապնդում է։ «Դու դա անում ես կոնկրետ անձի նկատմամբ, ոչ թե դեպքով։ Ուղղակի, սովետական ժամանակից այդ մեխանիկական տարանջատումները՝ հետաքննություն, նախաքննություն, գալիս են, բայց իրականում քրեական դատավարությունում պարզեցում է գնում։ Անունը դիր հետաքննություն, նյութերի նախապատրաստում, եւ բոլորը գիտեն, թե ում նկատմամբ է դա արվում»։ Արա Ղազարյանը զուգահեռ է տանում «Գողություն՝ իտալական ձեւով» ֆիլմի հետ, երբ ամբողջ քաղաքը գիտեր, որ գողերը գնալու են թալանի։ «Հիմա բոլորը գիտեն, որ այդ ամբողջն արվում է Հրայրի համար, բայց փաստաթղթերում անունը չկա։ Դա ձեւականություն է, այստեղ դե ֆակտո քրեական հետապնդում է։ Մնում է մի հատ էլ գնան՝ ՍԴ-ի վրա մեծ պլակատ գրեն․ «Հրայր, հեռացիր, քեզ բռնելու ենք շուտով»։ Սա անձի թիրախավորում է, խտրականություն է, քաղաքական հետապնդում է,- ասում է Ղազարյանը։- Դա արվում է ոչ թե որովհետեւ հանրային գերակա շահը պահանջում է հանցավորության դեմ պայքար, այնտեղ հանցավորություն էլ չկա, այլ արվում է նրա համար, որ Հրայրը ՀՀԿ անդամ է եղել, իսկ դա քաղաքական կանխակալություն է»։