Արագ քայլերով՝ դեպի 37 թիվ
«Հրապարակ»-ը գրում է․
«Մինչ մենք խոսում-ահազանգում ենք քաղաքական հետապնդումների եւ քաղաքական հակառակորդներին քրեական մեթոդներով ճնշելու անթույլատրելիության մասին, իշխանությունն անցնում է բացահայտ տեռորի։ Եվ Հրայր Թովմասյանի «գործի» շրջանակներում ոչ միայն նրա ընտանիքի անդամների, այլեւ ընկերների ու նախկին գործընկերների դեմ են գործեր հարուցվում։ Նրանց որպես կասկածյալ են ներգրավում եւ անգամ ձերբակալում են։ Երեկ երեկոյան Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու մասին։ Անշուշտ, անիմաստ է այս ամենի մեջ տրամաբանություն կամ իրավական մոտեցումեր փնտրելը, բայց մենք փորձեցինք ՀՔԾ-ի մանվածապատ տեքստից հասկանալ, թե ինչում է մեղադրվում ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը։
Պարզվում է՝ մեղադրանքը վերաբերում է Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացին, որտեղ «խմբային շահերից ելնելով»՝ Արսեն Բաբայանը պաշտոնեական կեղծիք է կատարել, եւ ՀՔԾ-ն հանկարծ պայծառացածի ոգեւորությամբ, «նկատի ունենալով, որ բացահայտվել է առերեւույթ կատարված նոր հանցագործության դեպք», քրգործ է հարուցել եւ միացնելով նախկին գործին՝ անմիջապես տեղում ձերբակալել Բաբայանին։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ է Բաբայանը հայտնվել ՀՔԾ-ի թիրախում։ Բացի այն, որ նա Հրայր Թովմասյանի ընկերն է եւ բացահայտ պաշտպանում է նրան, Բաբայանը նաեւ ակտիվ է հանրային տարածքում ու շարունակ քննադատում է իշխանություններին։ Դա էլ քիչ է՝ Բաբայանի գրասենյակն է պաշտպանում ծաղկի շուկայի աշխատակիցներին, որոնց ոստիկանության 6-րդ վարչությունում ծեծի են ենթարկել՝ պարտադրելով ցուցմունք տալ Արթուր Վանեցյանի դեմ։ Ահա, այսպիսի իրավական երկիր ստացանք՝ հեղափոխության արդյունքում»։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim