Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին» Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերում

Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անել
Հայաստան

Անհատական տվյալների գաղտնիության իրավունքը չպետք է խախտվի. Նախագիծը հակասահմանադրական է. հայտարարություն

Մի խումբ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող ընկերություններին կողմից տվյալների տրամադրում նախատեսող նախագծի հետ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ է դրվել որոշման նախագիծ, որը ընդունելու դեպքում կպարտադրի ՀՀ տարածքում գործող բոլոր ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող ընկերություններին (ինտերնետ պրովայդերներին) հավաքագրել ու պահպանել իրենց բաժանորդների մասին մի շարք տվյալներ, որոնք հնարավորություն կտան իրավապահ մարմիններին անհրաժեշտության դեպքում պարզել, թե որ կայքերն է այցելել բաժանորդը, ինչ սարքավորում է օգտագործում նա Ինտերնետ ծառայություններից օգտվելու համար, ինչպես նաեւ բաժանորդի կողմից էլ փոստով հաղորդած նամակների օրը, ժամը եւ հասցեն։ Այդ բոլոր տեղեկությունները Ինտերնետ պրովայդերները պարտավոր են պահպանել երկու տարվա ընթացքում։


Վերլուծելով Հանձնաժողովի որոշման նախագիծը ՀՀ օրենսդրական դաշտի ու միջազգային պրակտիկայի տեսանկյուններից եկել ենք այն եզրակացության, որ այդ փաստաթուղթը ու հակասում է ՀՀ մի շարք օրենքներին ու սահմանադրական դրույթներին։

Փաստացի Հանձնաժողովը որոշում է, որ Ինտերնետ պրովայդերները պարտավոր են պահպանել անձի այն տվյալները, որոնք ըստ «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքում տրված սահմանմանը համարվում են անձնական տվյալներ, այն է՝ «ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.»։ Նույն օրենքի 8-րդ հոդվածի պահանջն է, որ տվյալները պահպանվեն ու մշակվեն միայն այն դեպքում, երբ «տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ սույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքում»։

Կարեւորագույն պայմաններից է այն, որ անհատական տվյալ է համարվում այդ «ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացումը»։ Բաժանորդին հաղորդակցության պահին հատկացված IP համարը, որը փաստացի հնարավորություն է տալիս հայտնաբերել անձի վերաբերյալ մի շարք տեղեկություններ ու սարքավորումների համարը, կարող է օգտագործվել բաժանորդի գտնվելու վայրը պարզելու համար։

Ոչ մի օրենք Հայաստանում թույլ չի տալիս էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողին հավաքագրել ու օգտագործել այնպիսի տվյալներ, ինչպիսին են օրինակ՝ էլեկտրոնային փոստի հասցեն։ Ավելին, «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը սահմանում է, որ եւ IP համարի, եւ ինտերնետ օգտագործողի կամ բաժանորդի անունը եւ անհատականացման տվյալները (user ID) հավասարեցվում են հեռախոսային խոսակցություններին, եւ նույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ այդ տվյալները կարող են վերահսկվել միայն դատարանի որոշման հիման վրա։

Բաժանորդի կողմից այս կամ այն տեղեկությունը փնտրելու կամ Ինտերնետ կայքը այցելելու մասին տեղեկությունները, օրինակ՝ ինտերնետ ծառայությունից օգտվելու սկիզբը եւ ավարտը, կարող է միանշանակ համարվել անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիք, իսկ անձնական կյանքի գաղտնիքը պաշտպանված է Սահմանադրության 31-րդ հոդվածով ու կարող է սահմանափակվել միայն օրենքով։

Մեր հիմնական մտահոգությունն այն է, որ զուտ ոլորտային վարչարարություն իրականացման համար ստեղծված մարմինը վերապահել է իրեն քաղաքացիների իրավունքները սահմանափակող մի նորմ, որը նախատեսված չէ օրենքով։ Փաստորեն ստեղծվում է մի նախադեպ, երբ ցանկացած ոլորտային կարգավորող մարմին կարող է խախտել մարդու հիմնարար իրավունքները ու ազատությունները։

Համարում ենք այս որոշման նախագիծը կամայականության դրսեւորում ու պահանջում ենք անհապաղ հանել այն շրջանառությունից՝ որպես անօրինական եւ հակասահմանադրական»:

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հանրային լրագրության ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն