Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde «STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերը Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտել Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Տղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքը Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը Ղարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին

Բուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde«STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերըԻսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունիՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱնտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակումՀայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվումՏղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքըՏիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնություններըԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձըԲրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերըՂարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերըՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է ՊեկինՇրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ինԱվստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտինԿացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքներըԻրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետՄասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչըԾանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. Ավինյան
Հայաստան

Մենք ուզում ենք, որ դուք ուսանեք ԱՄՆ-ում. դեսպան

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խմբագրականը ԱՄՆ-ում ուսանելու վերաբերյալ

Այժմ տարվա այն ժամանակն է, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, ուսանողներն ու աշակերտները կայացնում են որոշումներ ու ձեռնարկում քայլեր, որոնք ցցուն հետք են թողնում նրանց ողջ ապագայի վրա: Բակալավրիատի ուսանողներն ուսումը շարունակելու կամ աշխատաշուկա մուտք գործելու մասին են մտածում, ավագ դպրոցի աշակերտները դիտարկում են առկա տարբերակները՝ բուհի ու մասնագիտության ընտրության մասով:

Միաժամանակ, ուսուցիչներն ու դասախոսներն ամփոփում են ուսումնական տարին, թերևս որոշում, թե ինչ հետազոտություններ են ամռանն իրականացնելու ու արդեն իսկ մտածում հաջորդ ուսումնական տարում իրենց անելիքների մասին: Հիշատակված բոլոր խմբերին առաջարկում եմ որպես մասնագիտական ու ակադեմիական կատարելագործման տարբերակ լրջորեն քննության առնել ԱՄՆ-ում ուսանելու կամ հետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունները, ինչի շնորհիվ դուք կկարողանաք Հայաստան վերադառնալ զինված այնպիսի գիտելիքներով ու հմտություններով, որոնք կօգնեն կատարել իրական դրական տեղաշարժեր ու առանցքային դերակատարում ունենալ հայրենի երկրի ապագան կերտելու գործում:

ԱՄՆ դեսպանատունը հպարտ է Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման հարցում իր ունեցած դերակատարմամբ, ինչը մենք իրականացնում ենք տարաբնույթ փոխանակման ծրագրերի միջոցով՝ սկսած ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված Ապագա առաջնորդների ՖԼԵՔՍ ծրագրից մինչև Միջազգային այցելու-առաջնորդների ծրագիրը, որը հաջողակ ոլորտային մասնագետներին թույլ է տալիս շփվել ու կապեր հաստատել տվյալ ոլորտի ամերիկացի մասնագետների հետ: Մենք ունենք ավելի քան 15 կրթական ու մասնագիտական փոխանակման ծրագրեր, և այսօր, առիթից օգտվելով, կուզենայի անդրադառնալ այդ ծրագրերից 2-ին՝ Ֆուլբրայթի և Հուբերտ Հ. Համֆրիի ծրագրերին, ընդ որում 2 ծրագրով էլ այս պահին ընդունվում են հայտեր:

Ֆուլբրայթի փոխանակման ծրագիրը բազմակողմ ծրագիր է, որի ներքո ԱՄՆ ակադեմիական շրջանակների ներկայացուցիչները կարող են գալ Հայաստան, Հայաստանի հետազոտողներն ու գիտաշխատողները կարող են կարճ ժամանակով լինել Միացյալ Նահանգներում և, իհարկե, հայ ուսանողները կարող են ուսանել ամերիկյան բուհերում և ստանալ մագիստրոսի կոչում: Ֆուլբրայթի ուսանողական ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2014թ.-ին և արդեն ունեցել է 8 մասնակից (ավարտած և դեռ սովորող): Արդեն 2-րդ տարին է, որ իրականացվում է նաև Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագիրը, որը Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի ֆինանսավորմամբ Ֆուլբրայթի ծրագրի շրջանակում հավելյալ տեղեր է ապահովում գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի ու ձեռնարկատիրության ոլորտում մասնագիտացող հայ ուսանողների համար:

Մյուս խոշոր կրթական փոխանակման ծրագիրը, որի ներքո այս պահին ընդունվում են մասնակցության հայտեր, դա Հուբերտ Հ. Համֆրիի ծրագիրն է, որը Հայաստանում մեկնարկել է 2002թ. և արդեն 20 հոգի մասնակցել են այդ ծրագրին: Սա հանրային ծառայության ոլորտի հաջողակ մասնագետներին ու առաջնորդներին հնարավորություն է ընձեռում առանց գիտական կոչում ստանալու ուսանել ԱՄՆ-ում և կապեր ձևավորել ամերիկացի գործընկերների հետ:

Ֆուլբրայթի երկու ծրագրերը՝ ուսանողական ծրագիրը և գիտատեխնիկական ուղղվածության Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագիրը, ինչպես նաև Հուբերտ Հ. Համֆրիի ծրագիրն այս պահին ընդունում են մասնակցության հայտեր, որոնց ներկայացման վերջնաժամկետը հունիսի 2-ն է: Ծրագրերի մասին ավելին իմանալու համար խորհուրդ եմ տալիս այցելել դեսպանության կայքը՝ https://www.usa.am/cms/ announcements.php:

Իրենց կարևորությամբ ու բազմազանությամբ հանդերձ՝ մեր կրթական փոխանակման ծրագրերն ԱՄՆ-ում ուսանելու միակ ճանապարհը չեն: Ես ավելի քան 2 տարի է, ինչ գտնվում եմ Հայաստանում և հանդիպել եմ բազմաթիվ տաղանդաշատ ու նպատակասլաց ուսանողների և կարծում եմ, որ նրանք կարող են ուղղակիորեն դիմել ամերիկյան բուհեր: ԱՄՆ-ում կան 4.000-ից ավել հավատարմագրված բուհեր՝ սկսած էլիտար մասնավոր համալսարաններից մինչև հանրային երկամյա ուսուցմամբ արհեստագործական քոլեջներ:

Այս բոլոր բուհերը մեծ ուրախությամբ բացում են իրենց դռներն աշխարհի բոլոր ծայրերից ժամանող ուսանողների համար՝ առաջարկելով հատուկ ծրագրեր ու կրթաթոշակներ միջազգային ուսանողների համար: Հարկ է նշել, որ հայաստանյան ուսանողներով հետաքրքրված բուհերը բավականին շատ են, ինչի մասին է փաստում մայիսի 5-ին ժամը 11-00-ից 19:00 Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցում կազմակերպվող EducationUSA կրթական ցուցահանդեսին մասնակցող բուհերի թիվը:

Հուսով եմ, որ շատերը կօգտագործեն այս հնարավորությունը, որպեսզի զրուցեն շրջանավարտների հետ և ավելին իմանան այն բուհերի մասին, որոնք ներկայացված կլինեն այս միջոցառմանը: Բացի այդ, օգտակար ռեսուրսներ ու խորհրդատվություն կապահովվի Հայաստանի Ամերիկյան խորհուրդների կրթական խորհրդատուների կողմից: Մանրամասների համար տես՝ http://americancouncils.am/: