«Այո, կան մի շարք բացահայտված հանգամանքներ». ՔԿ նախագահը՝ հայտնի գաղտնալսման գործի մասին
Միշտ բոլոր գործերով կատարվել է օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ քննություն՝ անկախ նրանից, թե որեւէ մեկը պաշտոնավարում է, թե ոչ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսման վերաբերյալ գործին:
Հիշեցմանը, որ նախկինում ինքն ասել է, որ պատվիրատուն հայտնի է, Հայկ Գրիգորյանն ասաց. «Ես նման բան չեմ ասել, ես ասել եմ՝ հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է այդ խոսակցությունը, դրանք տարբեր բաներ են: Նախաքննությունն իր բնականոն հունով ընթանում է: Այո, կան մի շարք բացահայտված հանգամանքներ, բայց նախաքննության շահերից ելնելով նպատակահարմար չեմ համարում այդ մասին խոսել»:
Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե բոլորին հայտնի է, թե ովքեր են պատվիրել, մնում է ապացուցել, Հայկ Գրիգորյանն ասաց. «Մենք մեր գործունեության ընթացքում երբեք այդպիսի հայտարարություն չենք արել»:
Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի առաջ համացանցում հայտնվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը:
8 րոպեանոց զրույցի ընթացքում Վանեցյանը եւ Խաչատրյանը քննարկել էին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն