Բրիտանիայի ամենահարուստ երաժիշտները
Բրիտանական «The Sunday Times» թերթը հրապարակել է Մեծ Բրիտանիայի 2017 թվականի ամենահարուստ երաժիշտների ցանկը։
Այդ ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է լեգենդար բիթլներից՝ Փոլ Մաքարտնին։ Նրա ու կնոջ ունեցվածքը գնահատվել է մեկ միլիարդ դոլար, որին պետք է ավելացնել վերջին 12 ամիսներին աշխատած եւս 30 միլիոն դոլարը։
Երկրորդ տեղում հայտնվել է Էնդրյու Լլոյդ Վեբերը, ում կարողությունը հասել է 950 միլիոն դոլարի (գումարած 30 միլիոն դոլար):
Երրորդ տեղում է U2 խումբը՝ 705 միլիոն դոլար եկամտով, նրանց հետեւում է Էլթոն Ջոնը՝ 370 միլիոն դոլարով։
Հինգերորդ տեղը բաժին է հասել Միկ Ջագերին, ում կարողությունը գնահատվում է 320 միլիոն դոլար, վեցերորդ տեղում Քիթ Ռիչարդսն է՝ 300 միլիոն դոլարից քիչ ավել կարողությամբ։
Առաջին տասնյակում են հայտնվել նաեւ Ջորջ Հարիսոնի այրին եւ որդին՝ Օլիվիա եւ Դանի Հարիսոնները, Մայքլ Ֆլեթլին, Ռինգո Սթարը եւ Սթինգը։
Իր հերթին, երգչուհի Ադելը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի երեսուն տարեկանից ցածր ամենահարուստ երաժիշտը. նա ունի ավելի քան 160 միլիոն դոլար։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...