Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Մամուլ

Անձնական տեռոր. ՀՀ-ում ոչ մի իշխանություն որևէ մեկի ընտանիքի անդամներին չի փորձել օգտագործել իր քաղաքական ցանկություններն իրականացնելու համար

«168 ժամը» գրում է. «Տևական ժամանակ է, իշխանություններն ամբողջ ռեսուրսներով՝ օրենսդիր, ուժային, զբաղված են Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ սցենարներ փորձարկելու գործով: Նրանք այդ նպատակին հասնելու համար փաստացի սկսել են հետապնդել անգամ նրա ընտանիքի անդամներին՝ հորը, դուստրերին, քրոջը… Մի կողմ թողնելով բարոյականության մասին հիշեցումները, միայն նկատենք, որ Հայաստանում երբևէ որևէ իշխանություն՝ լինի հանցավոր, ստոր, թե կոռումպացված, ընտանիքի անդամներին չի փորձել օգտագործել իր այս կամ այն քաղաքական ցանկություններն իրականություն դարձնելու համար:

Զավեշտն այն է, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ-ն «գործուղվել էր» Հրայր Թովմասյանի հայրական տուն՝ Դարակերտ գյուղ, որտեղ, ինչպես Հ. Թովմասյանի հայրն է ասել՝ հետաքրքրվել են իրենց տան տանիքից՝ երբ է կառուցվել, ինչ միջոցներով և այլն: Իսկ երեկ արդեն Հ. Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը հրավիրվել էին ԱԱԾ: Փաստաբան Հայկ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ՍԴ նախագահի ավագ աղջկանից ԱԱԾ-ում հետաքրքրվել են Կենտրոն վարչական շրջանում գտնվող նրան պատկանող ավտոտնակից, որը նա 2016 թ. նվիրատվությամբ ստացել է մորաքրոջ աղջկանից։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Հ. Թովմասյանի կրտսեր դստեր միակ գույքը 2014 թ. արտադրության Nissan Sentra մակնիշի ավտոմեքենան է, որը ևս որպես նվիրատվություն՝ աղջիկը ստացել է 2016 թ.՝ մորաքրոջ աղջկանից։ «Նվիրատվության պատճառն այն է, որ մորաքրոջ աղջիկը մշտական բնակության է մեկնել ԱՄՆ և որոշել է իրեն պատկանող գույքը նվիրել քույրերին»,- ասել է Հայկ Սարգսյանը։

Փաստաբանը նաև ասել է, որ հարցեր են հնչել Հրայր Թովմասյանի ավագ դստեր Nissan Patrol մեքենայի վերաբերյալ, որը Ապրիլյան պատերազմի ընթացքում կամ հաջորդող օրերին աղջիկը նվիրաբերել է Արցախի Հանրապետության ՊԲ-ին։ Մյուս փաստաբանը՝ Ամրամ Մակինյանը, տեղեկացրել է, որ Հրայր Թովմասյանի հորը՝ Վարդան Թովմասյանին, բացատրության ընթացքում ԱԱԾ-ում կրկին հարցեր են ուղղվել տան տանիքի վերաբերյալ, թե ինչ միջոցներով է այն նորոգվել։ «Պարզ հարցեր են եղել, հնչել են պարզ պատասխաններ՝ 2007 թ. Վարդան Թովմասյանի միջոցներով, հարևանների օգնությամբ, գյուղում, պարզաբանում է տրվել, թե ոնց է վերանորոգվել»,- նշել է փաստաբանը։

Ահա այն ամենը, ինչով շուրջ երկու օր շարունակ (հրապարակային) ամենայն լրջությամբ զբաղված է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը: Համաձայնեք, որ շա՜տ, չափազանց լուրջ սպառնալիքներ ոչնչացնելու «ազգանվեր» գործ է: Բայց, ցավոք, մինչ երեկ ԱԱԾ-ն զբաղված էր այս խիստ կարևոր հարցաքննություններով՝ տանիքի ու ավտոտնակի ծագումնաբանության բացահայտումով, ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջն ու այնտեղ տեղադրել Իլհամ Ալիևի՝ Արցախի վերաբերյալ ոչ հայանպաստ տեսագրությունը: Արդյոք սա ազգային սպառնալիք չէ՞:

Ավելորդ է հարցնել, թե ԱԱԾ-ն, որի գործառույթն արտաքին սպառնալիքները ոչնչացնելն ու կանխելն է, ինչո՞վ էր զբաղված այդ ընթացքում, քանի որ գոնե վերջին երկու օրերին տեսնում ենք, թե այն ինչ գործառույթ է իր վրա վերցրել, ինչով է հիմա զբաղվում այդ կառույցը: Ահա իշխանության ցանկությունները սպասարկելու, նրանց կամակորությունները բավարարելու հետևանքները:

Ի դեպ, երեկ մի խումբ իրավապաշտպաններ անդրադառնալով Հ. Թովմասյանի ու նրա ընտանիքի դեմ իրականացվող իշխանությունների հետապնդումներին՝ այն համարել են անճարության դրսևորումներ: Իսկ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ վստահեցրել է, որ, եթե Հրայր Թովմասյանը սկսեր հնազանդվել այսօրվա իշխանությանը, ապա իր նկատմամբ այս դիմադրությունները չէին լինի: Նա հայտարարել է, որ իշխանությունն արդեն չափն անցնում է, ու ամեն ինչ գնում է դեպի 1937 թիվը. «Իշխանությունն անձնական տեռոր է սկսել»:

Համաձայնեք, որ իշխանության կողմից իրականացվող քայլերն այլ ենթադրությունների հնարավորություն չեն տալիս»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: