Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Հայաստանը որևէ մեկի սեփականաշնորհված օջախը չէ

Panorama.am-ը գրում է․ «Հայի համար օջախը սրբություն բառի հոմանիշներից կարելի է համարել, որտեղ բացառվում է որևէ պղծություն։ Օջախում բարոյական նորմերը խախտած ցանկացած մեկը հայկական միջավայրում անարգանքի է արժանանում հազարապատիկ անգամ։

Ի՞նչ պատկեր ունենք հիմա․ իշխանության բռնազավթմամբ ՀՀ վարչապետի աթոռին հայտնված անձն իր պոետական պոռթկման մեջ Հայաստանը համարում է իր օջախը։ Ստեղծագործական խոհանոցի իմացությունից ելնելով՝ կարող ենք ասել, որ ենթագիտակցության խորքերում Փաշինյան Նիկոլն արդեն իրեն լիակատար տեր է զգում երկրում։

Եվ ահա այս ինքնահռչակ տերը, իր ճղճիմ ցանկություններում հաղթելու համար, ոտնձգություն է անում հայության մեջ չգրված ամենակարևոր օրենքներից երկուսի դեմ՝ պատժում է հակառակորդի ծնողին ու զավակին։ ՍԴ նախագահի հորն ու դուստրերին ԱԱԾ հարցաքննության կանչելը գոտկատեղից ներքև հարված էր ոչ միայն Հրայր Թովմասյանին, այլև ողջ պետությանը։

Սա պատանդառություն է․․․ «վենդետա» բառը Հայաստանում առօրեական դարձրած Փաշինյանն, ինչպես երևում է, լավ ուսումնասիրել է մաֆիայի ձեռագիրը և կիրառում է մարդու վրա ճնշումներ գործադրելու նենգ հնարքները։ Չնայած, ինչու ենք հեռու գնում․ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք պատանդառության ինստիտուտն արդեն լայնորեն կիրառվել էր 1995-1997թթ․ «Վահան Հովհաննիսյան + 30» քրեա-քաղաքական գործում (Ազգային գրադարանում կան դատավարությունը լուսաբանող բազմաթիվ հրապարակումներ)։ Շա՜տ ուշիմ աշակերտ է Նիկոլը, հատկապես սատանայական խարդավանքներում։

Հոկտեմբերի 18-ին ԱԱծ շենքի մոտ հավաքված մեծ թվով իրավաբանները և քաղաքական գործիչներն իրենց զորակցությունն էին հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին․․․ Մեծ հաշվով՝ զորակցություն են հայտնում իր դիրքերն ամուր պահող ՍԴ նախագահին և ՍԴ մյուս դատավորներին։

Որպես իրավունքի մասնագետներ՝ ցուցարարները հիանալի տեսնում են, թե ինչ աստիճանի անթաքույց ձևով են վարչապետի կամակատարները փորձում թրի տակով անցկացնել ՍԴ-ն, և ինչ հետևանքներ կունենա նման գործելաոճը պետության համար։

Իսկ մինչ ԱԱԾ, ՀՔԾ, քննիչ ու դատախազ զբաղված են մի տանիքի կառուցման նրբություններն ուսումնասիրելով, նույն այդ ժամանակ Երևանի փողոցներում գրեթե ամեն օր հնչում են կրակոցներ, լինում են դանակահարություններ ու «ռազբորկաներ», ինքնասպանություններ ու ինքնախեղումներ, վրաերթ է կոծկվում, ոստիկան է սպանվում ծառայողական պարտականությունը կատարելիս․․․․․․․ո՞ր մեկն ասես։

Օջախի իսկական տերն իր օջախը բարդակ չի դարձնի։ Միայն վատ օտարն ուրիշի օջախում բարոյական նորմեր կխախտի, ինչը հիմա կատարվում է մեր երկրում։ Հայաստանում այս իշխանությունները կատաստրոֆիկ արագությամբ սպառում են իրենց վստահության լիմիտը հիմնականում հենց հայկական ընտանիքի դրվածքը խաթարելու և երեխաներին դիպչելու պատճառով։

Լիա Իվանյան, հրապարակախոս