Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փաշինյանը և Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր Մարթա Կոսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է Գյումրի Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ Կոս Դա ցնցող և շատ օգտակար փորձ էր ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետ Ուսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. նրա իրավունքը վերականգնվել է Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները ԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան Արաբիայից Վերականգնվելու է Չեսար Օրբելյանի պալատը և եկեղեցին Ատլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ Նոր կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը իրականացվելու է փոխանակության միջոցով

Փաշինյանը և Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցերՄարթա Կոսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերինԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է ԳյումրիՀայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ ԿոսԴա ցնցող և շատ օգտակար փորձ էրԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետՈւսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. նրա իրավունքը վերականգնվել էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարություններըԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան ԱրաբիայիցՎերականգնվելու է Չեսար Օրբելյանի պալատը և եկեղեցինԱտլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՆոր կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը իրականացվելու է փոխանակության միջոցովԻսրայելի կողմից Հարավային Պարսի թիրախավորումը չի համաձայնեցվել Վաշինգտոնի հետ. ԹրամփԼիվերպուլը պատասխան խաղում ջախջախեց Գալաթասարային և դուրս եկավ քառորդ եզրափակիչՄարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖՀայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքն սկսվել էՍահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են պարտաճանաչ մասնակցել նիստերինԷնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ ՉելսիիցՌոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններիցԷապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններԻսրայելի հարձակումն Իրանի բնական գազի հանքավայրի վրա «անհասկանալի» է. Չեխիայի վարչապետԿիևն ինտենսիվացրել է հարվածները Կրասնոդարի երկրամասի կոմպրեսորային կայաններինՍանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասումԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի ՀայաստանՎաշինգտոնի գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն հաստատելու հնարավորություն է ստեղծել. ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցՀայաստանը միասնական տաղավարով կմասնակցի Միլանում կայանալիք դեղագործական ցուցահանդեսինՍաուդյան Արաբիայի Samref նավթավերամշակման գործարանի տարածքում ԱԹՍ է ընկելՄերձավոր Արևելքի երկրները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Իրանի հարձակումներըԲջնիի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը մեծացրել է դեպի պատմության հուշարձան զբոսաշրջային հոսքերըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինՀՀ-ում ԵՄ դեսպանը մասնակցել է կրթության, բարեկեցության և արժանապատվության թեմայով պանելային քննարկմանըՓաշինյանը ցավակցել է Կոբախիձեին Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբՍա մրցաշարից դուրս մնալու շատ ծանր սցենար էրՓաշինյանը հայտարարել է՝ Հայաստանը կաջակցի Իրանին, եթե կարիք լինիՄայր Աթոռը՝ Իլիա Բ-ի հուղարկավորությանն իր մասնակցության մասինԳերմանացի մարզիկը Հայաստանում սահմանել է նոր համաշխարհային ռեկորդԲացահայտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքԵրկու օլիգարխն էլ ընդամենը բավականին թույլ կառավարիչներ ենՀՀ-ն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակովՄերձավոր Արևելքում լարվածությունը պահպանվում էԼՂ-ն միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն այն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է. ՓաշինյանԵՄ-ն հրաժարվել է Ուկրաինային տրամադրված վարկի համար Հունգարիային դատի տալու գաղափարիցԱռողջապահությանը ՀՀ-ում դարձնում ենք ինդուստրիաԱրցախից տեղահանված ավելի քան 34,5 հազար անձ արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել Ալի Լարիջանին միակ մարդն էր, ում հետ միջազգային հանրությունը կարող էր խոսելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու հիմնանորոգման աշխատանքներինՍևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 33 հողամասում քանդվել է 83 շենք-շինություն. ՎարդապետյանՀայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանային վարժանք կանցկացնիՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողություն` ՄասկատումՕրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Քաղաքականություն

Արմեն Գևորգյան. Բոլոր հնարավոր պատերազմները անսպասելի են սկսվում

Ի՞նչն է որոշիչ լինելու Արցախի հարցով առաջիկա հանգուցալուծման մեջ. ներքի՞ն քաղաքականությունը, թե՞ աշխարհքաղաքականությունը

Շատերը կարող են ասել, որ 1994թ. Ադրբեջանի հետ զինադադար կնքելուց հետո լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման թեման միշտ էլ եղել է մեր ներքին օրակարգում: Եվ նրանք ճիշտ են: Այս թեման որոշակի պարբերականությամբ արդիականացել է, իսկ հետո կրկին անհետացել: Ահա այս պարբերականության ներքո Հայաստանում մեծացել են մարդկանց նոր սերունդներ, որոնց զգալի մասը պատերազմի եւ դրա հետեւանքների մասին տեղյակ է միայն դասագրքերից, լրահոսից եւ տարբեր պատմություններից: Սա սոցցանցերի եւ նոր մեդիայի սերունդն է, որոնք հպարտանում են իրենց համար «վիրտուալ» հաղթանակով արցախյան պատերազմում եւ ապրում են այն պատկերացումով, թե ամբողջ աշխարհը պետք է ճանաչի եւ դատապարտի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը:

Ես չգիտեմ՝ նկատել են շատերը, թե ոչ, բայց հնարավոր պատերազմի մասին անհամեմատ ավելի հաճախ եւ ինտենսիվ սկսել են խոսել այսպես կոչված հեղափոխությունից հետո: Նույնիսկ ապրիլյան պատերազմից հետո լայնածավալ պատերազմի մասին այսքան շատ խոսելու անհրաժեշտություն չեղավ: Պատճառը կրկին իշխանության տխրահռչակ որակն է, հանրությանը համախմբելու ընդունակության բացակայությունը եւ հակառակորդի հետ երկխոսելու «նոր» ձևերը:

Հարցի փոխզիջումային լուծումներ ներկայիս իշխանությունները հանրությանը կարող էին առաջարկել 2018-ի մայիսին, հունիսին եւ հուլիսին, բայց բաց թողեցին իրենց պատմական հնարավորությունը: Այն ժամանակ հնարավոր էր կլոր սեղանի շուրջ հավաքել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներին, երկրի ներկայիս առաջնորդներին, հարգված եւ հեղինակավոր մարդկանց, եւ միջազգային հանրությանը ներկայացնել հայ հանրության համար ընդունելի որոշումը: Սա կլիներ երկրում տեղի ունեցած հասարակական-քաղաքական փոփոխությունների ամենաթանկ ձեռքբերումը:

Արցախի հարցում փոխզիջումային որոշման որոնման հարցով նման պատմական դերակատարում կարող էր ունենալ նոր խորհրդարանը, որը ձեւավորվեց 2018-ի դեկտեմբերին, բայց այն նույնպես արդեն սպառում է իր հասարակական-քաղաքական լեգիտիմությունը: Արդեն այսօր՝ 2019-ի հոկտեմբերին, Արցախի հարցով յուրաքանչյուր փոխզիջումային որոշում իշխանությունների համար ոչ միայն դժվար կլինի անցկացնել, այլ անգամ՝ բարձրաձայնել այդ մասին: Օրինակների համար պետք չէ հեռուն գնալ. հիշենք իշխանությունների պահվածքը Ամուլսարի եւ Ստամբուլյան կոնվենցիայի հարցերում եւ հասարակության արձագանքը դրան: Այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հանրությանը Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ տարբերակներ առաջարկելու հարցում ավելի դժվարին վիճակում է, քան՝ նախկին «ոչ լեգիտիմ» իշխանությունները: Այն դեռևս անպտուղ է:

Անսպասելի՞ կլինի արդյոք հնարավոր պատերազմը

Շատերը միանգամից կնշեն բուն հարցում առկա որոշ անտրամաբանականությունը. եթե պատերազմի հնարավորության մասին գիտենք, ապա ինչպե՞ս այն կարող է անակնկալ լինել: Որքանով տեղյակ եմ, հիմնական պատմական իրադարձությունները, որոնք կանխորոշված էին Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերի, ինչպես նաեւ՝ 20-21-րդ դարերի որոշ տեղային պատերազմների արդյունքներով, տեղավորվում են հենց այս տրամաբանության մեջ: Սկզբում այն աշխատել է որպես դիվանագիտական եւ միջպետական հարաբերությունների տարր. դու գիտես, կամ, ծայրահեղ դեպքում,

ենթադրում ես, որ քեզ հետ պատերազմելու է քո պոտենցիալ հակառակորդը, բայց դու ելնում ես նրանից, որ նա քեզ չի խաբի, որ դու նրա հետ պայմանավորվել ես եւ այսպես շարունակ: Վերջին տասնամյակներում այսպիսի տրամաբանությունն արդեն տեղեկատվական քաղաքականության եւ ազդեցության տարր է: Կարելի է անդադար խոսել, համոզել, քննարկել, ստեղծել հավանական ռիսկերի չեզոքացման պատրանք, փոխզիջումներ որոնել, բայց ի վերջո գալիս է անխուսափելին՝ պատերազմը:

Այդպես զարգացավ իրավիճակը թուրքական զորքերի՝ Սիրիա ներխուժման շուրջ. բոլորը քննարկում էին այս հեռանկարը, բայց հենց թուրքական զորքերը հայտնվեցին Սիրիայում, բոլորիս համար այն դարձավ ինչ-որ անակնկալ մի իրադարձություն: Անակնկալի տարրը միշտ քաղաքական գործիչներին իրենց սխալներն ու սխալ հաշվարկներն արդարացնելու հնարավորություն է տալիս: Անակնկալի տարրը միշտ հնարավորություն է տալիս՝ մեղքը բարդել հակառակորդի վրա: Անակնկալի տարրը ապագա սերունդների առջեւ պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն է տալիս: Վերջին օրերի լրահոսը՝ մեր տարածաշրջանի իրավիճակի, մասնավորապես՝ Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ, ինձ ստիպում են հարց բարձրաձայնել, որը ես տեղադրեցի վերնագրում:

Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմ չի ուզում, քանի որ շատ լավ հասկանում է, որ այդպիսի պատերազմն իր իշխանության վերջն է: Իսկ մենք ձեզ հետ պետք է հասկանանք, որ նման պատերազմը բարեկեցիկ եւ բարգավաճող երկրում ապրելու մեր երազանքների վերջն է, դա վերջն է՝ տարածաշրջանում կազմակերպված, մրցունակ եւ անվտանգ երկիր ունենալու մեր ձգտման: Դա վերջն է մեր բոլոր հեռահար երազանքների՝ ո՛չ թե այն պատճառով, որ մենք պարտվելու ենք. ոչ, ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, այլ միայն այն պատճառով, որ նման հաղթանակն իր հետ կտանի մեր բոլոր ռեսուրսները, եւ առաջին հերթին՝ բազմաթիվ մարդկային կյանքեր, եւ մեզ մի քանի տասնամյակով հետ կշպրտի: Մեր հին ու նոր հաղթանակները կունենան տարբեր պատմական նշանակություններ:

Եթե 90-ականների հաղթանակն անհրաժեշտ էր մեր ինքնահաստատման, անկախության ամրապնդման, մեր մասին աշխարհին ավետելու եւ աշխարհքաղաքական կարգում մեր հատուկ տեղը զբաղեցնելու համար, և ի վերջո՝ դա Արցախում հայի լինել-չլինելու պատերազմ էր, ապա խոսելով առաջիկա հաղթանակների մասին, դժվար թե կարողանանք առաջնորդվել նույն դրդապատճառներով և նպատակներով: Արդյո՞ք ապագա հաղթանակներում կունենանք նույնքան նշանակալի ձեռքբերումներ ինչպես 90-ականներին:

Լինենք ազնիվ. Ադրբեջանի նկատմամբ հաղթանակի այնպիսի համընդհանուր համազգային գիտակցում այսօր չկա, ինչպես իննսունականներին: Այսօր մեր շատ հայրենակիցների, հատկապես՝ Հայաստանում բնակվող, թվում է, թե Արցախի հարցը վերաբերում է բացառապես ղարաբաղցիներին: Եւ խնդրի ընկալման այս մեթոդն ու մտածողության ձեւը աղետալի կերպով լայն թափ են հավաքում, այդ թվում եւ՝ կեղծ լիբերալ, իսկ իրականում՝ հակապետական հասարակական կազմակերպությունների գործողությունների շնորհիվ:

Ժամանակակից սոցիալական լրատվամիջոցների եւ ցանցերի ժամանակաշրջանում անփոփոխ է մնացել միայն մի բան. իրական պատերազմը, ցավոք, սոցիալական ցանցերում չի լինելու, իսկ հայրենասիրությունը պետք է լինելու ապացուցել մարտի դաշտում՝ զոհված եւ վիրավոր հասակակիցների կողքին, խրամատներում, ավերված գյուղերի եւ քաղաքների ավերակներում: Զոհված մերձավորների եւ հարազատների համար իրականում ենք ողբալու: Եւ դա էլ լինելու է իրականությունը, կյանքը, որը շատերի համար կարող է վերաճել ողբերգության՝ աղետի:

Ովքե՞ր են մեր բարեկամներն առաջիկա մարտից առաջ: Սա ամենաառանցքային գործոններից է՝ մեր հավանական ռիսկերը հաշվարկելիս, պատերազմի դեպքում: Այս հարցն ավելի քան արդիական է դարձել հատկապես Թյուրքալեզու երկրների՝ Բաքվում կայացած գագաթնաժողովից եւ Իլհամ Ալիեւի արած հայտարարություններից հետո: Բաքուն ջանադրաբար եւ նպատակասլաց եթե չի ավելացնում իր

հավանական բարեկամ-աջակիցների շարքերը, ապա ծայրահեղ դեպքում բոլոր մեթոդներով ու եղանակներով փորձում է դրանք անփոփոխ պահել: Եթե նախկինում օգտագործվում էին Իսլամական պետությունների կազմակերպության, Արաբական երկրների լիգայի, Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի ամբիոնները, ապա մենք վերջերս ականատես եղանք, թե ինչպես ՄԱԿ-ի ամբիոնից երկու խոշոր մահմեդական երկիր պաշտպանում էին Ադրբեջանի շահերը: Եթե որեւէ մեկը չի հիշում, ապա հիշեցնեմ. խոսքը Թուրքիայի նախագահի եւ Պակիստանի ԱԳ նախարարի մասին է: Մենք պետք է լրջորեն մտածենք այն մասին, թե ինչպիսին են մեր հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերների եւ հարեւանների հետ:

Իսկ ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի գեներալները: Գիտեք, պատահական է, թե ոչ, բայց այս հարցն էլ արդիական դարձավ՝ հաշվի առնելով երկրում ընթացող որոշ իրադարձություններ:

Այսօր արխիվում հայտնաբերել եմ 2019թ. հուլիսի 5-ի լուսանկար. նախագահը բարձրագույն զինվորական եւ այլ կոչումներ է շնորհում մի շարք գործիչների: Այսպես, շատ ժամանակ չի անցել այդ կոչումների շնորհումից, բայց արդեն գեներալներից երեքն իրենց պաշտոններում չեն աշխատում: Եթե ինչ-որ մեկը չի հիշում, ապա հիշեցնեմ՝ գեներալ Վանեցյանը, գեներալ Օսիպյանը, գեներալ Հայրապետովը: Տարօրինակ իրավիճակ է. նախկին շատ գեներալների դատում ենք եւ անվանարկում, իսկ նորերին՝ հեռացնում:

Երբ չկա գործընթաց, մնում է հանգուցալուծումը

Ուզու՞մ է պատերազմ Իլհամ Ալիեւը: Կարծում եմ, որ նա եւս չի ցանկանում: Բայց, որպես պարտվող երկրի ղեկավար, միշտ պետք է ձգտի ռեւանշի, եւ նրա համար խնդրի լուծման հիմնական տարբերակը պատերազմն է: Եւ հենց այս իմաստով այս պատերազմը դառնում է սպասելի: Ցանկանում եմ մեր հայրենակիցների ուշադրությունը սեւեռել

առաջին հայացքից ոչ այնքան նկատելի, բայց՝ վճռորոշ գործոնի վրա: 1993-ից Ադրբեջանում իշխում է Ալիեւների ընտանիքը եւ նրանք էլ կրում են Ղարաբաղի հարցով հանգուցալուծումը: Ի վերջո Ադրբեջանի փաստացի պարտության եւ տարածքային կորուստների վավերացումը կայացել է Հեյդար Ալիեւի նախագահության ժամանակ՝ 1994 թվականին: Արդեն 26 տարի այս ընտանիքի անդամներն ամբողջ աշխարհին ներկայացնում են իրենց տեսլականը խնդրի կարգավորման հարցում, ընդ որում՝ մոնոտոն եւ անփոփոխ: Այս ընտանիքի ներկայացուցիչները՝ սկզբում՝ Հեյդար Ալիեւը Քի Վեսթում, իսկ հետո՝ Իլհամ Ալիեւը՝ Կազանում, հրաժարվեցին հիմնախնդրի կարգավորման երկարաժամկետ բանաձեւերի ընդունումից: Այս ընթացքում Հայաստանն ունեցել է երեք նախագահ եւ հիմա՝ վարչապետ Փաշինյանը: Նախագահներից յուրաքանչյուրը բանակցությունները սկսել է իր հաշվարկի սկզբից, կային սպասումներ եւ ցանկություններ, թեեւ գործընթացը շարժվում էր, բայց հանգուցալուծում այդպես էլ չէր լինում: Այժմ արագ կարող է հասունանալ մի իրավիճակ, երբ չկա գործընթաց, եւ մեզ մնում է միայն հանգուցալուծումը:

Ալիեւները կսպասեն պատերազմի սկսման համար ամենահարմար պահին: Նրանք այն չեն սկսում ոչ միայն այն պատճառով, որ ռեսուրսների սղություն ունեն, բանակը պատրաստ չէ եւ այլն, այլ քանի որ նրանց զսպում են հանգամանքները.

- Նոր իշխանություն Հայաստանում, նոր սպասումներ: Սկզբնական սպասումները մեծ են, քանի որ նոր իշխանություններն իրենց աշխարհայացքով Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնադրույթների կողմնակիցներն են: Սկսել պատերազմ այս իշխանության հետ՝ ճիշտ չէր հասկացվի միջազգային հանրության կողմից: Սա նոր հնարավորություն է: Միացվել է Նիկոլ Փաշինյանից փոխզիջումների առումով սպասումների ռեժիմը: Այն ժամանակի հետ վերանում է:

- Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակի տարօրինակությունները. դատական եւ քաղաքական

գործընթացները նախկին քաղաքական եւ զինվորական ղեկավարության դեմ, Հայաստանի եւ Արցախի ղեկավարության միջեւ առկա լարվածությունը, Հայաստանի ոչ միանշանակ հարաբերություններն իր ռազմավարական գործընկերների հետ, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ, իշխանամերձ հասարակական կազմակերպությունների հակապետական գործունեությունը: Այս ամենը կարող է հանգեցնել հակառակորդի թուլացմանը, ուրեմն՝ ինչո՞ւ եւս մի փոքր չսպասել:

- Ադրբեջանի հարեւանները՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը կողմերի համար առավելագույն ընդունելի լուծման հնարավորություն են տեսնում: Նրանցից յուրաքանչյուը ելնում է իր աշխարհաքաղաքական շահերից: Այսպես. Ռուսաստանի համար կարեւոր է Ադրբեջանն ընդգրկել իր ինտեգրացիոն գործընթացների եւ տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի մեջ: Ադրբեջանը դեռ չի զրոյացրել ազդեցիկ հարեւանների ազդեցության գործիքները Հայաստանի դեմ օգտագործելու հնարավորությունները: Թուրքիան բավական ակտիվ կերպով ամրապնդում է իր ռազմաքաղաքական հնարավորությունները մեծ տարածաշրջանում՝ հարմարավետ տեղավորվելով Նախիջեւանում, միաժամանակ՝ նոր հենակետ ստեղծելով հնարավոր պատերազմի ժամանակ Արցախի եւ Տավուշի ուղղություններին ավելացնելու նորը:

- Առայժմ Ադրբեջանում չի ստեղծվել այնպիսի ներքաղաքական իրավիճակ, որը հնարավոր լիներ վերացնել միայն պատերազմական գործողությունների օգնությամբ: Ադրբեջանը դեռ իրեն ներկայացնում է որպես ինտենսիվ զարգացող պետություն, որն ընդունում է բազմաթիվ միջազգային միջոցառումներ, տարատեսակ նախաձեռնություններ եւ ծրագրեր: Պատերազմը հաստատ կխանգարեր երկրի նման իմիջի ստեղծմանը եւ պահպանմանը:

Բայց այս հանգամանքները մի ակնթարթում կարող են անհետանալ եւ դադարել խոչընդոտ հանդիսանալ պատերազմական

գործողությունների վերսկսման համար: Եւ այդ մասին մեզ որեւէ մեկը նախապես չի ասի, եւ այդ իմաստով պատերազմը կլինի անակնկալ: Ադրբեջանի տարբերությունը մեզանից կայանում է նրանում, որ նրանք ամենօրյա ռեժիմով պատրաստվում են ապագա պատերազմին, այդ թվում՝ ամրապնդելով պահպանման ներքին մեխանիզմները եւ Ալիեւի անձնական իշխանությունը: Այս մասին են վկայում նաեւ այս երկրի ներսում վերջերս կատարված կադրային փոփոխությունները և մասշտաբային զորավարժությունները: Իսկ մենք Հայաստանում ապրում ենք անցյալի խնդիրներով՝ ամենայն հավանականությամբ ենթադրելով, որ պատերազմ դեռ երկար ժամանակ չի լինի: Շատ անտրամաբանական եւ սխալ մոտեցում:

Կցանկանայի նշել ևս մեկ կարևորագույն հանգամանք՝ Արցախի հարցի շուրջ։ Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանի իշխանությունները Թուրքիային ազգայնականների ակտիվ աջակցությամբ ձգտելու են ոչ միայն ռևանշի, այլև՝ տարածաշրջանի քաղաքական քարտեզի գլոբալ փոփոխության։ Մասնավորապես՝ կփորձեն իրականացնել թյուրքալեզու աշխարհի տարբեր հատվածների միավորումը՝ Հայաստանի հաշվին։ Ոմանք ինձ կկշտամբեն, որ մոռացել եմ հիշատակել 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտում հնչած Նիկոլ Փաշինյանի ելույթը: Ոչ, չեմ մոռացել: Իրականում այս հոդվածը հայտնվեց հենց այդ ելույթի, իսկ ավելի կոնկրետ՝ ելույթի այն հատվածի, որում խոսվում էր Արցախի հարցի մասին, եւ դրան հետեւած՝ Ադրբեջանի արձագանքի պատճառով:

Պարզապես ցանկանում եմ խորհուրդ տալ մեր նոր իշխանություններին, որ լինեն առավել ուշադիր. հենց նման ելույթները կարող են էյֆորիկ վիճակ ստեղծել մեր հարեւանների մոտ, ինչն էլ կարող է նոր պատերազմի առիթ դառնալ: Երկրի ղեկավարը, որը փոխզիջում է փնտրում հակառակորդի հետ, պետք է ավելի սառնասիրտ, զուսպ եւ հետեւողական լինի: Հուզական պոռթկման զսպումը, դադար պահելը եւ

իրավիճակի սթափ գնահատականը մեր երկրի համար երաշքխիք են՝ ներքաշված չլինելու առանց հեռանկարի պատերազմի մեջ: Իրենց պահվածքով իշխանությունները չպետք է մոտեցնեն հավանական պատերազմը:

Փոխզիջումների փնտրտուքը եւ ներկայիս առավելությունների պահպանումը ստեղծված իրավիճակում շատ ավելի բարդ են, քան՝ նոր պատերազմի հրահրումը: Միշտ պետք է հիշել եւ ելնել շատ պարզ եւ օբյեկտիվ ճշմարտությունից՝ Արցախի խնդրում ցանկացած հեռանկարային փոխզիջում՝ հավանական կորուստ է հայկական կողմի համար, քանի որ հանրային գիտակցության մեջ մենք կլինենք մի իրավիճակում, երբ զիջում ենք ինչ-որ հարցում կամ ինչ-որ մեկին, իսկ ադրբեջանական կողմը ստանում է ինչ-որ բան: Միջազգային հանրության պատկերացմամբ՝ փոխզիջման արդյունքում մենք կստանանք անհրաժեշտ սկզբնական պայմանները՝ տարածաշրջանային մեծ ծրագրերում ընդգրկվելու համար՝ նոր ներդրումներ, հնարավորություն՝ երկրի տնտեսական իրավիճակը բարելավելու եւ մարկանց կենսամակարդակը բարձրացնելու համար:

Անհրաժեշտ է նաեւ մշտապես հիշել, որ ցանկացած փոխզիջում այսրոպեական որոշում չէ, եւ նրա իրականացումը ծրագիր է, որը տանում է դեպի դժվար եւ երկար ճանապարհ՝ պատմական ժամանակի մեծ հատվածով, որը պետք է կարողանան անցնել բոլոր կողմերն առանց նոր կորուստների եւ լարումների՝ ներքին հասարակական համախմբան հսկա պաշարով եւ համբերատարությամբ:

... հակառակը պատերազմն է

Շատ տարիներ ես անցկացրել եմ մեր պետության ղեկավարների կողքին՝ Արցախի հարցով բանակցությունների անցկացման տարբեր փուլերում՝ անձնական հանդիպումներից մինչեւ բազմակողմ եւ բազմաթիվ

բանակցություններ: Որքա՛ն կարեւոր է հիշել եւ գիտակցել ամբողջ պատասխանատվությունը սեփական խոսքերի եւ արարքների համար նաեւ տանը՝ հարազատ միջավայրում: Ես տեսել եմ, թե ինչպես Ժակ Շիրակի միջնորդությամբ ընթացած երկար եւ հագեցած բանակցություններից հետո գործընթացը մոտ էր հաջողության բանաձեւի ի հայտ գալուն, բայց դրա փոխարեն հայտնվեց քիվեսթյան ծուղակում: Բայց դրանից հետո էլ մասնակիցներն այնքան իմաստուն գտնվեցին, որ ուժ գտան՝ երկխոսությունը եւ բանակցությունները շարունակելու համար: Հակառակը պատերազմն է: Ես տեսել եմ, թե ինչպես է ղեկավարը պատրաստ բանակցել իր անմիջական հակառակորդի հետ, եւ իր պահվածքով առնվազն հարգանքի արժանացել, ու նաեւ կարողացել ոչ ասել իր մերձավոր դաշնակցին: Սա ահռելի մեծ բարոյա-հոգեբանական ծանրաբեռնվածություն է, որը դժվար է պատկերացնել: Ամեն մեկին չէ դա տրված: Կարող են դիմանալ միայն նրանք, ովքեր գործընթացին մասնակցում են ներքին վստահությամբ, որ իրենք ճիշտ են, ովքեր անկեղծ են առաջին հերթին հենց իրենց հետ, որոնց համար այս գործընթացը ոչ միայն քաղաքականության եւ իշխանության հարց չէ, այլ՝ անձնական պատվի եւ արժանապատվության:

Ստեղծված իրակավիճակում չեմ տեսնում իրական նախադրյալներ գործող իշխանությունների համար՝ Արցախի հարցում փոխզիջումային լուծումների գտնելու հարցում։ Կարծում եմ, որ այդ տարբերակը հայկական ներկա սերունդների ուժերից վեր առաքելություն է, որոնք սկսում են ապրել ատելության և վրեժի զգացումներով, բաժանարար գծեր կառուցում են ոչ թե ճակատում, այլ ներսում՝ միմյանց միջև։ Հիմա շատ կարևոր է, որ ներկա իշխանությունները և ներկա հասարակությունը հաջորդներին չփոխանցի մի վիճակ, երբ նրանք ստիպված կլինեն գնալ «պարտադրված խաղաղության»։

Արմեն Գևորգյան. ՀՀ նախկին փոխվարչապետ

Շարունակելի