Ինչպե՞ս պատահեց, որ մի քանի մարդու անձնական վրեժն ու հիվանդագին կրքերը դարձան համընդհանուր հանրային ուղենիշ, որին սկսեց ծառայել ողջ պետական ռեսուրսը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչպե՞ս պատահեց, որ համազգային ոգևորությունից ու սեփական ձեռքով սեփական ճակատագիրը կերտելու էյֆորիայից հետո մենք այսպիսի անկում ապրեցինք։ Այնպիսի անկում, երբ ողջ երկիրը և մի քանի միլիոնանոց հասարակություն իր գերնպատակը տեսնում է ոչ թե համազգային իղձերի կատարման, ոչ թե զարգացած ու բարեկեցիկ երկիր կառուցելու, ոչ թե անկախ ու միջազգայնորեն ճանաչված Ղարաբաղ ունենալու, աշխարհին սեփական նվաճումներով ու հաղթանակներով հիացնելու մեջ, այլ Ռոբերտ Քոչարյանին դատելու և Հրայր Թովմասյանին հեռացնելու։
Ինչպե՞ս պատահեց, որ Գյումրիից դեպի Երևան քայլող համակրելի ու համարձակ երիտասարդները, որոնք վեհ ու ազնիվ նպատակներ էին իրենց առաջ դրել և հանրային աննախադեպ աջակցություն ունեին, կամաց վերածվեցին փոքրիկ բռնակալների, քաղաքական հալածանքներ իրականացնողների և իրավապահ համակարգն իրենց հակառակորդների դեմ օգտագործողների։
Ո՞ր պահից սխալ ուղղությամբ գնաց մեր ընթացքը։ Եվ ինչպե՞ս պատահեց, որ մի քանի մարդու անձնական վրեժն ու հիվանդագին կրքերը դարձան համընդհանուր հանրային ուղենիշ, որին սկսեցին ծառայել ողջ պետական ռեսուրսը, իշխող կուսակցության ներուժը, հանրային պոտենցիալը։ Եթե նախկին իշխանությունները չնչին իսկ փորձ անեին անհանգստացնել Նիկոլ Փաշինյանի հորը կամ եղբայրներին, եթե մտացածին պատրվակներով քրեական գործեր հարուցվեին ընդդիմադիրների դեմ, պատկերացնո՞ւմ եք ինչ աղմուկ կբարձրանար։
Ինչպես կարձագանքեին դրան քաղաքացիական հասարակությունն ու միջազգային հանրությունը։ Ինչ նոտաներ ու հայտարարություններ կհղվեին։ Առողջ հասարակությունը չի կարող հավանություն տալ քաղաքական հետապնդումներին, անգամ եթե դրանք կիրառվում են իրենց չսիրած անձանց նկատմամբ։ Առողջ հասարակությունը պետք է կանխի պետական տեռորը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել