Կառավարությունից քաղաքական հրահանգ է իջեցվել․ իշխանական թևը բուռն աշխատանքային քննարկումների մեջ է
«Ժողովուրդը» գրում է․ «Այսօր խորհրդարանում նախատեսված է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից նախաձեռնած խորհրդարանական լսումներ` «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք. առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այս օրերին օրենսդիր մարմնի իշխանական թևը բուռն աշխատանքային քննարկումների մեջ է:
Բանն այն է, որ կառավարությունից քաղաքական հրահանգ է իջեցվել. մինչև տարվա վերջ պետք է ավարտել «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի աշխատանքները: Մեր աղբյուրների փոխանցմամբ` պահանջ կա նաև մինչև տարվա ավարտը հիմնովին փոփոխել և ընդունել Ընտրական օրենսգիրքը:
Սակայն մասնագետները վստահեցրել են, որ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ իրականացնել, քանի որ խնդրահարույց կետեր կան ՏԻՄ-ի հետ կապված, ինչպես նաև պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել համայնքների խոշորացման հարցերի մասով: Համայնքներ կան, որոնք կտրականապես ուղղակի չեն ցանկանում միավորվել այլ համայնքների հետ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել