Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Մամուլ

Կրթական քմայքներ՝ Թումանյանի քառյակը թղթից կարդալիս մի կերպ «էշը ցեխից հանած» նախարարից

«Հրապարակը» գրում է. «ՀՀ կրթության, գի­տության, մշակույթի և սպորտի նախա­րարության պարն էլ խախուտ կամրջին է բռնել: Մի հարցնող լի­նի՝ բա այս խաղաղ պայմաններում պարտիզան-պարտիզան կխաղա՞ն, որ դուք եք խաղում: «Հայոց լեզուն», «Հայ գրականությունն» ու «Հայոց պատմությո՞ւնն» են ձեզ խանգա­րում կրթությամբ, գիտությամբ, մշակույթով ու սպորտով զբաղվել: Պարո´ն Արայիկ Հարությունյան, իսկ պատկերացնում եք, թե Ձեր գլխավո­րած երկարահունչ անվամբ նախա­րարության աշխատակիցներն ինչ­պես էին զբաղվելու կրթության, գի­տության, մշակույթի և մանավանդ սպորտի հարցերով, եթե տարրական գիտելիքներ չունենային մայրենի լեզվից կամ հայոց պատմությունից:

Խոսքը նաև Ձեզ է վերաբերում, պարո´ն Հարությունյան, որ մի կերպ էշը ցեխից հանեցիք Թումանյանի քառյակը կարդալիս: Հուսամ՝ լատի­նատառ տեքստից չէիք կարդում... Սա ինչ պատճառաբանություն է, թե, իբր, հայ մաթեմատիկոսին ու քիմի­կոսին հայերեն իմանալը պարտադիր չէ: Ուզում եք ասել՝ ձեզնից առաջ մարդիկ այդքանը չե՞ն հասկացել, որ հայաստանյան բուհերում նշված առարկաների դասավանդումը երկու կիսամյակ պարտադիր են դարձրել ու պահանջել, որ ուսանողները մի հատ էլ ստուգարք հանձնեն:

Մեկ էլ բլթացնում եք, թե «Հայոց լեզվի», «Հայ գրականության» և «Հայոց պատ­մության» դասաժամերը խանգա­րում են ժամանակակից կրթական ծրագրեր կազմելուն: Վայ, սուտա­սաններ... Բա որ խանգարում են, ինչո՞ւ եք կաշիներդ փրկելու համար արդարանում, թե ամեն ինչ մնալու է բուհի հայեցողությանը՝ կուզեն կդասավանդեն, կուզեն՝ չեն դասավանդի: Ու եթե ուզենան դասավանդել, ձեր ժամանակակից կրթական ծրագրերը չեն տուժի:

Ինչևէ, արդեն հայտնի է, որ «Կրթության և գիտության մա­սին» նոր օրենքի նախագծի աշխա­տանքային տարբերակում հայերե­նագիտական և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասա­վանդման դրույթը հանված է, ինչը ենթադրում է, որ պետական և ոչ պե­տական բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում այդ առարկանե­րի դասաժամերը հանվելու են դասա­ցուցակներից: Իսկ ինչ մնում է բուհե­րի ցանկությանը՝ դասավանդել, թե ոչ, տեխնիկապես հեշտ լուծելի հարց է: Մնում է, որ ՀՀ մնացած բուհե­րում, որոնցում տակավին ռեկտորափոխություն չի իրականացվել, այդ պաշտոնում նշանակվեն Արայիկ Հա­րությունյանի մարդիկ և հայոց լեզվի հարցը լուծեն «գեղական կարգով»:

Ահա և հասկացանք, թե ինչ է ուզում անել ՀՀ կառավարությունում Սորոսի քվոտայով պորտֆել ստա­ցած Արայիկ Հարությունյանը: Կա՞ արդյոք հայ մարդուն իր ազգային արմատներից կտրելու ավելի հեշտ եղանակ, քան նրա լեզուն, մշա­կույթը և պատմությունն անկարևոր համարելն ու մոռացության տալը: Եվ այս կառավարության ղեկա­վարն ամերիկաներում մեծ-մեծ խո­սում է հայապահպանության, հայի տեսակի, հայ մարդու ինքնության մասին: Պարո´ն վարչապետ, էս ի՞նչ կոռուպցիոն գործարքների մէջ է նախարարդ, ո՞վ է նրան պատգամել այդ գործով զբաղվել, եթե հայտնի է, որ ՀՀ քաղաքացին նման պատվեր չի իջեցրել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում: