Էլի «վերմակը» փորձեցին քաշել իշխանափոխության վրա
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցնծությամբ ավետում են դեպի Եվրոպա սպասվող բյուջետային չվերթների ցածր գների մասին ու հայտարարում՝ ապրի Տաթեւիկ Ռեւազյանը: Իրականությունը, սակայն, այլ է, եւ բլոգերային ազարտով այս տեղեկատվական հրճվանքը լուրջ նրբերանգներ ունի:
«Փաստ» թերթի տեղեկություններով, դեռեւս 2014-15 թվականներին Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ բանակցություններ են սկսվել Ryanair եւ Wizzair ավիաընկերությունների հետ՝ մատչելի չվերթներ սկսելու վերաբերյալ:
Ավիաընկերությունները, սակայն, թռիչքներ իրականացնելու համար հսկայական սուբսիդիաներ եւ արտոնություններ են պահանջել, ինչը մերժվել է, եւ բանակցությունները պարբերաբար շարունակվել են այնքան ժամանակ, մինչեւ Փաշինյանը համաձայնել է տրամադրել դրանք... Խոսքը տարեկան մոտ 5-10 մլն դոլարի մասին է, որը վճարվելու է հարկատուներիս հաշվին:
Թեմայի հետ կապված գրառմամբ էր հանդես եկել նաեւ բլոգեր Սերգեյ Լապշինը։ Հավելենք, որ փաստացի տեղի ունեցածը ոչ թե «հեղափոխության» արդյունք է, այլ տարիներ առաջ «Բաց երկնքի քաղաքականության» ընդունման եւ ԵՄ-ի հետ «Ընդհանուր օդային տարածքի» համաձայնագրի բանակցման արդյունք։
Թերթի տեղեկություններով, առաջիկայում չի բացառվում, որ Հայաստան «գան» էլի մի քանի բյուջետային նոր ընկերություններ, քանի որ, մեր աղբյուրի փոխանցմամբ, մինչեւ 2018 թվականը կառավարությունը բանակցում էր եւս մի քանի եվրոպական ընկերությունների հետ։
Այդուամենայնիվ, կարծիքներ կան, որ ամբողջ աշխարհում նման բյուջետային չվերթները նախընտրելի չեն համարվում՝ որպես երկրորդ կարգի, ցածրակարգ սպասարկում ունեցող ծառայություն:
Դրանք Եվրոպայում նախատեսված են մի քաղաքից մյուսը աշխատանքի գնալու համար, իսկ միջազգային փոխադրումների պարագայում սպասարկում են սակավ ունեւոր խավին:
Ուստի, մասնագետների համոզմամբ, դա չի կարող էականորեն ազդել առավել որակյալ ու կանոնավոր ավիափոխադրումներ իրականացնող ընկերությունների գնային քաղաքականության վրա: Հետեւաբար ցանկալի կլիներ ուրախալի լուրերի շարքում ունենալ առավել լուրջ ձեռքբերումներ...
Ու մեկ-մեկ էլ՝ սեփական ձեռքբերումներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել