Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Մամուլ

Մարդիկ սկսել են լուրջ ուշադրություն դարձնել պետբյուջեի գումարների վատնման թեմաներին

«Փաստը» գրում է. 

«Հայաստանում անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բնակչության շրջանում մեծ հույսեր արթնացան, թե նոր իշխանություններին հաջողվելու է ապահովել երկրի սրընթաց զարգացումը, սակայն նույնիսկ մեկուկես տարի անց էլ նշված զարգացումը տեսանելի չէ։

Քաղաքացիների մոտ հույսերն արթնացրել էր Փաշինյանը իր հայտարարություններով, թե իր պաշտոնավարման արդյունքում պետբյուջե մուտք են արվելու պետությունից գողացված միլիարդավոր դոլարները, արդյունքում բարելավվելու է բնակչության սոցիալական դրությունը և այլն։ Վերջինս նաև խոստացել էր ներդրումային բում ապահովել ու վերացնել մենաշնորհները։ Ավելին՝ ասել էր, թե կախարդական փայտիկ ունի:

Եթե Փաշինյանի պաշտոնավարման սկզբնական շրջանում քաղաքացիները մեծ եռանդով էին հետևում կառավարության գործունեությանը, ապա վերջին շրջանում իրավիճակի փոփոխություն է նկատվում։ Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ կառավարությունը փորձում է գունավոր ակնոցներով ներկայացնել երկրում առկա իրադրությունը։

Այս նպատակի համար իշխանության կողմից բնակչությանը հրամցվում է ինֆորմացիոն փուչիկ, որի նպատակը քաղաքացիների ուշադրությունը իրական և կարևոր նշանակություն ունեցող խնդիրներից շեղելն է։

Թերևս սրանով է պայմանավորված, որ հանրային լայն քննարկման առարկա են դառնում այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տարբեր աղմկահարույց քրեական գործերի հարուցումը, օրհներգի կամ զինանշանի փոփոխության թեման, Փաշինյանի արած սելֆիները, փոքր նշանակություն ունեցող տարբեր հանդիպումները, փառատոնները և այլն։

Ցանկացած փոքր ու միջին ձեռքբերում, որին հասնելու համար կառավարության կողմից հատուկ ջանքերի գործադրում պետք չէ, Փաշինյանը գունազարդված ձևով, 100 փաստերի կամ այլ ձևաչափով հրամցնում է հանրությանը։

Այնինչ նախկինում էլ են եղել այդպիսի հարյուրավոր, գուցե նաև հազարավոր ձեռքբերումներ, ուղղակի դրանց մասին շատ չի խոսվել։

Իսկ ինչ վերաբերում է ձախողումներին, ապա իշխանությունները նախ և առաջ փորձում են դրանցում մեղադրել նախկիններին՝ նշելով, թե այդ խնդիրները գալիս են նախորդ կառավարություններից, և իրենք ամեն ինչ անելու են իրավիճակը շտկելու ուղղությամբ և այլն։

Շարունակվում է կիրառվել նաև այն հնարքը, թե ռևանշիստները դավադրություն են նախաձեռնել և չեն թողնում, որ կառավարությունը զարգացնի երկրի տնտեսությունը։

Լուրջ խնդիր է նաև այն, որ չնայած հանրության ուշադրությունը շեղելու կառավարության ջանքերին, մարդիկ սկսել են լուրջ ուշադրություն դարձնել կառավարության կողմից պետբյուջեի գումարների վատնման թեմաներին, որոնցից են, օրինակ՝ կառավարության ներկայացուցիչների և պատգամավորների գործուղումների և այցելությունների համար ճոխ և անհիմն ծախսերի կատարումը, 2 միլիոն դոլարով կառավարական առանձնատան հիմնանորոգումը, վերջերս 48 մլն 900 հազար դրամի հատկացումը Երևանի և մարզերի տարբեր հատվածներում «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակմանը, հատուկ չվերթով ԱՄՆ մեկնելը և այլն։

Այնինչ, երբ Փաշինյանը և իր գլխավորած ուժը ընդդիմադիր էին, այն ժամանակվա իշխանություններին էին մեղադրում վատնումների մեջ։

Կառավարության կողմից կիրառվող հնարքներից մեկն էլ խնդրահարույց հարցերից խուսափելն է, կամ դրա մասին ցուցանիշներ չտրամադրելը։

Ստացվում է, որ Փաշինյանը մի կողմից՝ սելֆիների և ուղիղ եթերների միջոցով փորձում է ցույց տալ, թե կառավարությունը թափանցիկ է հասարակության համար, սակայն մյուս կողմից՝ հասարակությունից գաղտնի են պահվում այն ցուցանիշները, որոնք կառավարության օգտին չեն։

Օրինակ՝ Փաշինյանը կարող է կառավարության նիստում և ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալ թանգարաններ այցելությունների աճի ցուցանիշին, սակայն կառավարությունը չի հրապարակում ներդրումների, արտագաղթի, համադրելի գներով արտահանման, երկրից կապիտալի արտահանման թվերը։

Իրականում հնարավոր չէ բնակչությանն անընդհատ կերակրել միևնույն ինֆորմացիոն հոսքերով և առկա խնդիրները պահել թաքնված վիճակում, քանի որ այդ պրոբլեմները ժամանակին լուծում չստանալու արդյունքում պայթելու են՝ իրենց բացասական հետևանքներով։

Օրինակ՝ երբ թաքցնում են արտագաղթի ցուցանիշները և քայլեր չեն ձեռնարկում, որ այն դադարի, դրանով նպաստում են արտագաղթի ավելացմանը, և մի օր ստիպված են լինելու ընդունել, որ այդ խնդիրը կա։

Այս հարցում տեղին է բերել ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի խոսքերը, թե «հնարավոր է մշտապես խաբել ժողովրդի մի մասին, բոլորին` որոշ ժամանակ, սակայն հնարավոր չէ մշտապես խաբել բոլորին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: