Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Մամուլ

Հայագիտական առարկաների դիրքերը թուլացնելով՝ թուլացնում ենք ազգային արժեհամակարգերը

«Փաստը» գրում է. «Հայաստանը գտնվում է բարդ աշխարհագրական դիրքում։ Եվ այս պայմաններում հայ հասարակության իմունիտետի ամրապնդման տեսանկյունից մեծ կարևորություն ունի ազգային ինքնության պահպանումը, իսկ ինքնության կերտման և պահպանման գործում առանցքային դերակատարություն ունի կրթությունը, որի շրջանակներում հատուկ տեղ են զբաղեցնում այնպիսի առարկաներ, ինչպես «Հայոց լեզուն», «Հայ գրականությունը» և «Հայոց պատմությունը»:

Սակայն պարզվում է, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության կողմից մշակվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծը, ըստ որի, բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի:

Փաստորեն, 2004 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքից հանվել է հայագիտության հետ կապված այն հատուկ կետը, որը վերաբերում էր բուհերում այդ առարկաների պարտադիր դասավանդմանը:

Իհարկե, այս նախաձեռնությունը առանց նախաբանի չէր կարող լինել:

Օրինակ՝ մայր բուհի՝ ԵՊՀ-ի 20 ֆակուլտետներից 17-ում քննական «Հայոց պատմություն» առարկան դարձվեց ստուգարք, իսկ մենք բոլորս էլ գիտենք, որ ստուգարքային առարկաները առավել պակաս ուշադրության են արժանանում ուսանողների կողմից, քան քննական առարկաները:

Իսկ դպրոցներում ոչ միայն նվազել է «Հայոց պատմություն» առարկայի նկատմամբ հետաքրքրությունը, այլև հարվածի տակ է հայտնվել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, քանի որ ներկայիս իշխանությունները փորձում են այս առարկան ընդհանրապես դուրս հանել կրթական ծրագրերից:

Եվ ահա, այս ամենն արվում է կրթական համակարգը բարեփոխելու անվան տակ: ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, թե բուհն ինքը պետք է որոշի՝ ներառել «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը, թե ոչ:

Ըստ նրա՝ առարկաների պարտադիր ներառումը հակասում է կրթական ծրագրերի կառուցման ժամանակակից սկզբունքին:

Զարմանալի է, թե ո՞րն է կրթական ծրագրերի ժամանակակից սկզբունքը, այն դեպքում, երբ ներկայումս բազմաթիվ երկրներ առանձնահատուկ նշանակություն են տալիս իրենց լեզվի և պատմության պարտադիր դասավանդմանը:

Անգամ մի շարք երկրներում (օրինակ՝ ԱՄՆ, Ռուսաստան և այլն) նույնիսկ քաղաքացիություն ստանալու համար դիմող անձինք պարտադիր քննություն պետք է հանձնեն այդ երկրի լեզվից և այդ երկրի պատմությունից:

Ավելին՝ շատ երկրներ ոչ միայն խորացնում են իրենց լեզվի ու պատմության դասավանդումը երկրի ներսում, այլև փորձ են կատարում այդ առարկաների դասավանդումն իրականացնել երկրի սահմաններից դուրս՝ նպատակ ունենալով այլ երկրներում տարածել իրենց մշակույթը փափուկ ուժի տեսքով (soft power):

Օրինակ՝ Ֆրանսիան փորձում է աշխարհում տարածել ֆրանսերեն լեզուն ու մշակույթը և ամեն տարի մեծ միջոցներ է տրամադրում դրա համար։

Սկզբունքորեն հասկանալի է նաև նրանց մոտեցումը, որոնք գտնում են, որ այդ առարկաները պետք է անցնեն դպրոցում՝ 12 տարվա ընթացքում, ու պարտադիր չէ, որ, ասենք, քիմիկը կամ ինժեները բուհում «երկրորդ շրջանով» անցնի «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները:

Նրանք գուցե իրավացի են, սակայն խնդիրն այն է, որ ոչ թե պետք է իսպառ հանել այդ առարկաները, այլ մտածել այնպիսի մեթոդաբանություն, որ դրանք բուհում անցնելը ձևական բնույթ չկրի, այլ հավելի հանրակրթության տվածը, ունենա իմացական այլ շերտեր, այդ թվում՝ մասնագիտության հետ առնչվող:

Այնինչ, այսպիսով՝ մենք թուլացնում ենք ազգային արժեհամակարգերը, որոնց պահպանումը ներկայումս ավելի շատ է անհրաժեշտ, երբ օտարամոլությունը դարձել է համընդհանուր սինդրոմ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: