Հայաստանը կանանց համար լավագույն երկրների ցանկում 82-րդն է
National Geographic-ը կազմել է «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» ինդեքսը, որում Հայաստանը 82-րդ տեղն է զբաղեցրել։ Ինդեքսը որոշել է կանանց համար ամենալավ և ամենավատ երկրները՝ հաշվի առնելով կանանց ներգրավվածությունը պետական կառավարման մեջ, կանանց համար կրթության, ֆինանսական, անվտանգության եւ արդարադատության հասանելիությունը։
Ըստ վարկանշային աղյուսակի՝ լավագույն երկրներն են Նորվեգիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Դանիան, Իսլանդիան, Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդեռլանդները, վատագույն երկրներ՝ Սիրիան, Աֆղանստանը և Եմենը։
Հայաստանը 82-րդն է, իսկ հարևաններից Վրաստանը 46-րդը, Ադրբեջանը՝ 123, Թուրքիան՝ 114, Իրանը՝ 118։

















































