Կառավարությունը 500 հազար դոլար կբաժանի Փաշինյանին գովաբանող լրատվամիջոցներին
politik.am-ը գրում է․ Մեր նախորդ մի քանի հրապարակումներում անդրադարձ կատարել ենք Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի գործունեությանը: Մեր նախորդ հրապարակումներից մեկում գրել էինք, որ ՊՈԱԿ-ը համաձայնության է գալիս տարբեր լրատվամիջոցներում աշխատող լրագրողների հետ, որպեսզի նրանք իրենց հրապարակումներում խիստ չքննադատեն կառավարությանը, իսկ սոցիալական ցանցերի իրենց էջերում կառավարության մեդիա քաղաքականության գծի մեջ գրառումներ կատարեն:
Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը համաձայնության է եկել նաև մի շարք լրատվականների հետ: Ավելին, կան լրատվականներ, որոնք իսկզբանե հիմնվել են ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ: Կառավարության հաշվին են գործում նաև Տեր-Պետրոսյանի թիմի մի քանի էլէկտրոնային լրատվամիջոցներ: Տեղեկատվությունը ճշտելու համար մենք սեպտմեբրի 25-ին պաշտոնական հարցում ենք ուղարկել, սակայն մինչ այս պահը չենք ստացել պատասխան: Ի դեպ սա Տեղեկատվության ազատության մասին օրենքի խախտում է:
Եվ քանի որ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը նպատակահարմար չի գտել արձագանքել մեր հրապարակմանը, մենք հանրության դատին կներկայացնենք մեր ձեռքի տակ եղած տեղեկատվությունը: Մեր տեղեկությունների համաձայն՝ ՊՈԱԿ-ը վարչապետ Փաշինյանի գովազդով զբաղվող լրատվականների համար առանձնացրել է ավելի քան 500 հազար դոլար, որը կծախսվի մինչև տարեվերջ: Ամեն տարի կառավարությունից ՊՈԱԿ-ին փոխանցված բյուջեից 500 հազար դոլար և ավելի կփոխանցվի համախոհ լրատվամիջոցներին:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել