«Իմ քայլում» շտապ հավաք է եղել. Հրայր Թովմասյանից ազատվելու երեք տարբերակ են քննարկել. Որի՞ վրա են կանգնել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ երեկոյան` ՍԴ որոշումից հետո, իմքայլական յուրայինների եւ իրավաբանների շտապ հավաք է տեղի ունեցել․ Մակունց, Սիմիդյան, Սուրեն Գրիգորյան, Արուսյակ Ջուլհակյան։ Քննարկել են ՍԴ որոշումը, որն անակնկալ է եղել նրանց համար։ «Իմ քայլում» պատրաստ են եղել նաեւ հարցի նման հանգուցալուծման, սակայն ո՛չ այս փուլում՝ մտածել են, որ նախագիծը վարույթ կընդունվի, իրենք ժամանակ կշահեն, կյանքի կկոչեն Վենետիկի հանձնաժողովի հետ պայմանավորվածությունները:
Սակայն, մեր տեղեկություններով, ՍԴ անդամները որոշել են «այստեղ ու հիմա» սկզբունքով հարցը փակել «տեղում»: Իմքայլականները քննարկել են իրենց ապագա քայլերը՝ հիմքում ունենալով Նիկոլ Փաշինյանի` ֆրակցիայի հետ հանդիպմանը տրված խոստումը` միեւնույն է, Հրայր Թովմասյանը «գնալու» է: «Գնալու» 3 տարբերակ են քննարկել՝ օրենսդրական։ Այսինքն՝ նախաձեռնում են ՍԴ-ի փոխարեն այլ մարմին ստեղծելու օրենսդրական նախագիծ:
Հաջորդն Արման Բաբաջանյանի նախագիծն է, որն առանձնապես հեռանկարային չէ։ Եվ երրորդը Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդման սցենարն է։ Դատախազությունը հրահանգել է ուսումնասիրել Թովմասյանի ունեցվածքի ծագումնաբանությունը։ Հաջորդիվ նոտարական գրասենյակների «գործն» է եւ ԱԺ աշխատակազմում չարաշահումների գործը։ «Այս սցենարն իմքայլականներն առավել հավանականն են համարում»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել