Բավական է ժողովրդին կերակրել ձերբակալությունների լուրերով, ժողովուրդը սպասում է տնտեսական հեղափոխության. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
Սահմանադրական դատարանի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ չընդունելը սպասելի էր, մենք հիմքերն ուսումնասիրել էինք ու պնդում էինք, որ դրանք իրավաբանորեն խոցելի են: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը:
Ըստ նրա՝ եթե իշխանությունն ուզում է մի լավ բան անել դատարանների անկախության ապահովման հարցում, ճիշտ կանի՝ համակերպվի այդ որոշման հետ. «Սահմանադրական դատարանը երշիկի արտադրամաս չէ, որ երբ ուզեն՝ լուծարեն: Դրա համար պետք է Սահմանադրության մեջ փոփոխություններ անել»:
Ըստ Պետրոսյանի՝ եթե անգամ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա, դա վերաբերում է դատավորներից Վահե Գրիգորյանի անգործությանը, և ՍԴ-ն կարող է քննել նրան պաշտոնանկ անելու հարցը. «Մեր պետական բյուջեն ինչո՞ւ է նման դատավորի կերակրում, և ինչո՞ւ Պետական վերահսկողական ծառայությունը կամ Հաշվեքննիչ պալատը չեն անդրադառնում այս թեմային»:
Պատգամավորի կարծիքով՝ որևէ կուսակցություն իրավունք չունի գնահատական տալ իրավական գործընթացին, քանի դեռ այն չի ավարտվել: Ռոբերտ Քոչարյանի դատավարության հարցի շուրջ, օրինակ, ԲՀԿ խմբակցության անդամներից Վարդան Ղուկասյանն արտահայտել է իր դիրքորոշումը՝ պնդելով, թե երկրորդ նախագահը պետք է լինի ազատության մեջ, բայց դա նրա մասնավոր կարծիքն է և, ըստ Պետրոսյանի, չի արտացոլում խմբակցության տեսակետը. «Աղմկահարույց դատավարությունների հետաձգումը կասկած է առաջացնում, որ իշխանությունը քաղաքական մոտեցում ունի: Դատավարական գործընթացների ավարտից հետո կգնահատենք՝ որքանով է անձին առաջադրված մեղադրանքը հիմնավոր: Հիմա մեր բանուգործը թողնենք, ընթացող դատավարություններին քաղաքական գնահատակա՞ն տանք»:
Գևորգ Պետրոսյանի պնդմամբ՝ դատական համակարգում արգելված է վիրահատական միջամտությունը, և եթե 250 դատավորներից ազատվենք, ովքե՞ր են իրականացնելու արդարադատություն. «Բավական է ժողովրդին կերակրել ձերբակալությունների լուրերով, մի օր՝ Գագիկ Խաչատրյան, հաջորդը օրը՝ Արա Վարդանյան: Ժողովուրդը սպասում է տնտեսական հեղափոխության, բայց դա պետական մակարդակով խաբկանք է դարձել: Այսօր մեր ամբողջ առօրյան, կենցաղը, կյանքը լցված է ձերբակալություններով, դարձել ենք մարտաֆիլմի մասնակիցներ: Ժողովուրդն ի՞նչ է շահել այս դատավարություններից, մարդկանց ընդամենը կերակրում են այդ տեսարաններով»:
Պատգամավորի կարծիքով՝ եթե հեղափոխության արդյունքում մարդկանց կյանքի որակը չի բարելավվել, ուրեմն դա եղել է ընդամենը անձանց փոփոխում:
«Տնտեսական հեղափոխություն ժողովրդի համար չի եղել, առանձին մարդկանց համար է եղել»,- ամփոփել է Պետրոսյանը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել