«Կոչ ենք անում բռնել թուրքերի մարդասպան ձեռքը». Կնյազ Հասանով
Մենք եկել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց եւ դատապարտում ենք ԱՄՆ ղեկավարության եւ կառավարության կողմից քրդերին թուրքական թնդանոթների դեմ միայնակ թողնելը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Կնյազ Հասանովը։
«Եթե 100 տարի առաջ թուրքական իշխանությունը վերացրեց 1.5 միլիոն հայերի, եւ դա մարսվեց միջազգային հանրության կողմից, այսօր նույնը կատարվում է քրդերի նկատմամբ եւ կրկին անտեսվում է միջազգային հանրության կողմից։ Այսօր գերտերությունները, ելնելով իրենց շահերից, իրենց նավթային եւ զենք վաճառելու շահերից, անտեսում են խնդիրը, բայց թափվում է անմեղ քրդերի արյունը։ Ուստի մենք դատապարտում ենք գերտերություններին եւ հատկապես ԱՄՆ–ին, որ հովանավորում էր քրդերին եւ հորդորում էր առաջ գնալ ԻՊ-ի իսլամիստների դեմ կռվելու, բայց այսօր միայնակ են թողել քրդերին թուրքական թնդանոթների դեմ։ Թուրքիան 2 տարի առաջ կարողացավ գրավել քրդական Աֆրին քաղաքը կրկին գերտերությունների թողտվությամբ։ Այժմ էլ դատապարտում են, բայց գործնական որեւէ քայլ չկա։ Կոչ ենք անում բռնել թուրքերի մարդասպան ձեռքը»,–նշեց նա։
Կնյազ Հասանովը նաեւ նշեց՝ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են աշխարհի երեսից վերցնել քուրդ ժողովրդին. «Ամեն տեղ, ուր քրդեր կան, ագրեսիա է կազմակերպվում։ Մենք եկել ենք դատապարտելու քուրդ ժողովրդի նկատմամբ կատարվող ցեղասպանությունը»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջանում «Խաղաղության աղբյուր» անունով ռազմարշավ է սկսում։
Հայտարարությունից հետո թուրքական զինուժի գործողությունները դատապարտեցին բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵՄ անդամ բոլոր երկրները՝ հանդես գալով ռազմարշավը դադարեցնելու համատեղ կոչով: Իսկ Ֆրանսիան, Գերմանիան, Ֆինլանդիան եւ Նիդեռլանդները հայտարարել են, որ կասեցնում են Թուրքիային զենքի մատակարարումը։
Ավելի ուշ Թուրքիային համատեղ հակահարված տալու համար քրդական խմբավորումները համաձայնության են եկել սիրիական կառավարության հետ՝ թուրք-սիրիական սահմանին կառավարական զորքեր տեղակայելու շուրջ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել