Կամ միջոցներ կձեռնարկեք, որ սենց բաներ դուրս չտան, կամ նույն բառերը ասելու եմ ձեր վերադասի հասցեին. Ալումյան
Այդ ինստիտուտը, որ ներպետական դատարանները խորհրդատվական կարծիքի համար դիմում են Եվրոպական դատարանին, նոր ինստիտուտ է, եւ որքան գիտեմ միայն մեկ անգամ է եղել, որ պետությունը դիմի եւ ստանա խորհրդատվական կարծիք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով, սա, ըստ էության երկրորդ դեպքն է եւ երեւի դրանով է արտառոց. «Մեզ համար է սա արտառոց, որովհետեւ այդ գործը, ընդհանուր առմամբ, մեզ համար արտառոց է: Եվրոպական դատարանը պետք է տա խորհրդատվական կարծիք, թե Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը արդյոք խնդիրներ չունի Եվրոպական կոնվենցիայի հետ: Դրանից հետո արդեն ելնելով այդ խորհրդատվական կարծիքից, մեր ՍԴ-ն որոշելու, թե որքանով է այդ օրենքը սահմանադրական կամ ոչ»,-ասաց նա:
Նշենք, որ դատարանի միջանցքում մի քանի կանայք վիրավորական արտահայտություններ էին թույլ տվել Հայկ Ալումյանի հասցեին: Այս առնջությամբ վերջինս դիմեց հարկադիր կատարողներին՝ նշելով. «Կամ դուք միջոցներ կձեռնարկեք, որ սենց բաներ դուրս չտան, կամ եթե դուք կանգնելու եք եւ այս ամենը լսեք, նույն բառերը ասելու եմ ձեր ամենաբարձրաստիճան վերադասի հասցեին»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել