ՀՀ քաղաքացիները դարձյալ չզգացին հայտարարված տնտեսական ակտիվության աճը. փորձագետ
Անցած 8 ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունը կազմել է 7 տոկոս, բայց հասարակության զգալի մասը չի կարողացել օգտվել դրանից, քանի որ հերթական անգամ այդ տնտեսական ակտիվությունը վերաբաշխվել է որոշակի շրջանակների, անձանց եւ ոլորտների միջեւ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոկտեմբերի 14-ին ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։
Նա նշեց, որ նման մոտեցումը չի կարող նպաստել կտրուկ հեղափոխական փոփոխություններին երկրում կենսամակարդակի բարձրացման առումով։ «Այդ առումով մենք լրջորեն մտածելու բան ունենք, եւ աշխատելու բան ունենք։ Ցավոք, մեր կառավարությունը գնացել է արմատական ճանապարհով եւ ձեռնարկել ոչ պակաս արմատական քայլեր։ Մասնավորապես, այն հրաժարվել է հարկման առաջավոր համակարգից»,-պարզաբանել է Պարսյանը։
***
Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսվեց եւ ավարտվեց դրա հայտարարմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:
Նրա խոսքով՝ տնտեսական հեղափոխությունը ենթադրում էր նոր տնտեսական մոդելի, մեխանիզմների ներդրում եւ համապատասխան քաղաքականության անցկացում:
«Սակայն մինչ այժմ նոր մոդելներ չեն ներկայացվել: Հին քարտեզով նոր քաղաք չես կառուցի»,-նշեց տնտեսագետը:
Նոր իշխանությունը, նրա գնահատմամբ, շարունակում է հին իշխանությունների նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը, որը ենթադրում է հարուստների հետագա հարստացում, որպեսզի վերջիններս, իրենց հերթին, պահեն մյուսներին: «Սակայն որեւէ երկիր նման տնտեսական մոդելի դեպքում չի զարգանա, եւ Հայաստանը բացառություն չի լինի»,-ընդգծեց Պարսյանը՝ հավելելով, որ Հայաստանին անհրաժեշտ է տնտեսական իրական ինկլյուզիվ մոդել:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել