Հրայր Թովմասյանն արձակուրդում է. նա չի մասնակցում իր հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցի քննարկմանը
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօրվանից արձակուրդում է և չի մասնակցի իր լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցի քննարկմանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14–ին լրագրողներին տեղեկացրեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։
Վերջինիս ենթադրությամբ՝ Հրայր Թովմասյանը գործի քննության անաչառությունն ապահովելու նպատակով է գտնվելու արձակուրդում։
Նշենք, որ աշխատակարգային նիստին չի մասնակցում նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որը պաշտոնը ստանձնելուց ի վեր որևէ նիստի չի մասնակցել։
Գյուլումյանի կարծիքով՝ Վահե Գրիգորյանը հավանաբար ցանկություն չունի մասնակցելու նիստին, թեև ըստ նրա՝ նիստի օրվա և ժամի մասին ծանուցված են բոլոր անդամները։
ՍԴ անդամը նշեց, որ եթե մինչև աշխատանքային օրվա ավարտ դիմումը վարույթ ընդունել–չընդունելու հարցով որոշակի եզրակացության չգան, հնարավոր է նույնիսկ աշխատանքային ժամերից դուրս քննարկումը շարունակվի։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր առավոտից աշխատակարգային նիստ է անցկացնում. օրակարգում է նաև Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը։
Նշենք, որ գործող օրենսդրության համաձայն՝ դիմումն ՍԴ մուտքագրվելուց հետո 7-օրյա ժամկետում ՍԴ-ն աշխատակարգային նիստում որոշում է կայացնում վարույթ ընդունել-չընդունելու մասին, իսկ 30-օրյա ժամկետում ՍԴ պետք է ընդունի երկու որոշումներից մեկը՝ կամ մերժում է տվյալ դիմումը, կամ դադարեցնում է կոնկրետ դատավորի լիազորությունները։
Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի համաձայն՝ դիմումը քննության ընդունելու պահից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կասեցվում են մինչեւ դատաքննության ավարտը: Սահմանադրական դատարանի այն դատավորը, որի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործ է քննվում, դատավարությանը ներգրավվում է բացառապես որպես պատասխանող:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին, փակ գաղտնի քվեարկության ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է: Հրայր Թովմասյանի պնդմամբ՝ այս նախաձեռնությունը ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նա հրաժարվել էր մասնակցել ԱԺ-ում այդ հարցի քննարկմանը: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018թ.–ի փետրվարին։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել