Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Մամուլ

Պաշտպանության նախարարությունում «ֆորսմաժորային» իրավիճակ է

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Պաշտպանության նախարարությունում «ֆորսմաժորային»իրավիճակ է: Բանն այն է, որ նախարարությունը ժամկետի մեջչի տեղավորվում եւ պետք է14 օրվա ընթացքում հասցնի ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների եւ կառուցվածքների, կառուցվածքային փոփոխություններին համապատասխան հաստիքացուցակի հաստատման գործընթացը: Ժամկետը մոտենում է ավարտին, եւ նախարարությունում խառվել են իրար:

Ինչպես հայտնի է,վարչապետի որոշմամբ հաստատվել էր ՀՀ պաշտպանության նախարարության կանոնադրությունը: Որոշումը ստորագրվել էր հուլիսի 25-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից, որը փոխարինում էր վարչապետին:

Ասել է թե` այս որոշմամբ ՊՆ-ում կադրային փոփոխությունների նոր ալիք է սկսվում: Ահա թե ինչ էր նախատեսվում ՀՀ պաշտպանության նախարարության կանոնադրությամբ.

1) Վերահսկիչ վարչությունն անվանափոխվում է Ներքին քննությունների վարչություն,2) Կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչությունն անվանափոխվում է Կապիտալ շինարարության եւ անձնակազմի բնակավորման վարչություն,3) ստեղծվում են հետեւյալ կառուցվածքային ստորաբաժանումները`

ա. Ռազմական վերահսկողական ծառայություն,բ. Մարդու իրավունքների եւ բարեվարքության կազմակերպման կենտրոն,գ. Կենտրոնական արխիվ,

4) կատարվում են հետեւյալ կառուցվածքային փոփոխությունները

ա. Պաշտպանական քաղաքականության վարչությունը վերակազմավորվում է Պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գլխավոր վարչության,բ. Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը վերակազմավորվում է Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության,գ. Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը վերակազմավորվում է Զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության եւ վետերանների հարցերով գլխավոր վարչության,դ. Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը բաժանվում է` ստեղծելով Նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչություն եւԳնումների կազմակերպման վարչություն,ե. ռազմարդյունաբերության պետական կոմիտեի արտադրության եւ վերանորոգման կազմակերպման բաժինը, զինվորական ներկայացուցչության բաժինը եւ ֆինանսատնտեսագիտական բաժինը միացվում են Նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչությանը,ե. Ֆինանսաբյուջետային եւ պլանավորման վարչությունը վերակազմավորվում է Ֆինանսական գլխավոր վարչության,զ. Կադրերի եւ ռազմական կրթության վարչությունը վերակազմավորվում է Կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության,է. Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը վերակազմավորվում է Կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի.ը. Վարչատնտեսական վարչությունը, տեղեկատու վերլուծական բաժինը, կոլեգիայի աշխատանքների կազմակերպման բաժինը եւ զինանշանագրային բաժինը միաձուլվում են` ստեղծելով գործերի կառավարչություն,թ. ներքին անվտանգության բաժինը դադարեցնում է գործունեությունը,ժ. ռազմարդյունաբերության պետական կոմիտեի աշխատակազմը, ռազմատեխնիկական բաժինը, գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման բաժինը, ռազմատեխնիկական համագործակցության, արտահանման եւ ներկրման կազմակերպման բաժինը, ընկերությունների կառավարման եւ զորահավաքային նախապատրաստության բաժինը եւ օգտահանման բաժինը դադարեցնում են գործունեությունը:

5) Սահմանել, որ գործերի կառավարչությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառուցվածքում գործում է գլխավոր վարչության, իսկ կենտրոնական արխիվը`բաժնի կարգավիճակով:

6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 3-ամսյա ժամկետում, ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների եւ կառուցվածքների, կառուցվածքային փոփոխություններին համապատասխան հաստիքացուցակի հաստատման գործընթացը:

Եվ, ահա, հոկկտեմբերի 25-ին լրանում է 3-ամսյա ժամկետը,այժմ Պաշտպանության նախարարությունում խառնաշփոթ է, ամեն ինչ անում են` հասցնելու հաստիքացուցակի հաստատման գործընթացը: Նախարարությունում տարածված խոսակցությունների համաձայն`լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում. մասնավորապես ենթադրվում է, որ կլինի Գլխավոր շտաբի պետի մեկ եւ հիմնական տեղակալ , որն էլ կշարունակի լինել Օնիկ Գասպարյանը: Իսկի՞նչ ճակատագիր է սպասվում ԳՇ պետիմյուս տեղակալներին` Անդրանիկ Մակարյանին, Ստեփան Գալստյանին եւ Տիրան Խաչատրյանին, դեռեւս պարզ չէ: Արդյոք նրանք այս փոփոխությունների արդյունքում պաշտոն կունենա՞ն, թե՞ կհեռանան, դեռեւս անհայտ է:

Փոփոխություների արդյունքում հնաբնակներին, ստաժավորներին, ըստ մեր լուրերի,կասեն, որ լավ կլինի` դիմում գրեն եւ հեռանան: Օրինակ` Գառնիկ Հայրապետյանը ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է 2009 թվականի դեկտեմբերի 12-ին, եւ ՊՆ այս փոփոխությունների արդյունքում աշխատակազմը անվանափոխվելու է եւ ունենալու է նոր անուն` գլխավոր քարտուղարություն: Նախարարությունում տարածված լուրերի համաձայն` չի բացառվում, որն այդ պաշտոնին չմնա:

Ավելին, մեզ հասած լուրերով` հաստիքացուցակների հաստատման գործընթացում կան այնպիսի որոշումներ, որոնք ստորագրելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Ինչեւէ, 14 օրվա ընթացքում ՊՆ-ն պետք է գործընթացը ավարտին հասցնի, որիցհետոէլ նախարարությունում անսպասելի եւ անկանխատեսելի փոփոխությունների շարք կսկսվի: Ովքե՞ր կմնան ու կհեռանան. ՊՆ-ում, շունչները պահած, սպասում են զարգացումներին»։