Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը

Լարված իրավիճակ Արարատի մարզում. սպանության վայրում կանխվեց վենդետան (տեսանյութ)

Քիչ առաջ ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ), ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ (բաժնի պետ Գևորգ Պողոսյանի, օպերգծով տեղակալ Կարեն Հարությունյանի և ծառայության գծով տեղակալ Զորիկ Թազայանի գլխավորությամբ) և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության (վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի և նույն վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչների (բաժնի պետ Սամվել Անդրեասյանի և ավագ քննիչ Եդիգար Թորոսյանի գլխավորությամբ) Գեղանիստ գյուղի 1-ին փողոցում կանխեցին վենդետան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրում քննչական փորձարարություն էր կատարվում, որտեղ սպանության կասկածանքով Արարատի մարզի ոստիկանների կողմից բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ Մասիսի ոստիկանություն ներկայացած 34-ամյա Արսեն Համբարձումյանը ներկայացնում էր, թե ինչպես և ինչ պայմաններում է տեղի ունեցել սպանությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպանության վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում ոստիկանները, իսկ ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մարդ սպանելը դառել ա մի բաժակ ջուր խմել։ Հիմա, որ սպանվածի հարազատները գան ու վրեժխնդիր լինեն, ի՞նչ է, նրանց է՞լ են սպանելու։ Օրենքը պետք է գործի։ Մեզ մնա, հիմա էլ վենդետա կանենք։ Բայց դե բախտը բերել ա, որ ոստիկանական մի ամբողջ բանակ ա ստեղ։ Բայց ոչինչ, ճտերն աշնանն են հաշվում»։

Ֆոտոլրագրողի հարցին, թե վենդետայով հարց չի լուծվի, թողեք՝ օրենքը գործի, նրանք պատասխանեցին. «Ի՞նչ է, նա օրենքո՞վ ջահել տղու գլուխը կերավ։ Երկուսն էլ մի գյուղից են, հիմա էդ 2 ընտանիքների մեջ պապական թշնամանք ա գնալու։ Էլի ենք ասում՝ եթե էսքան միլիցեք ու քննիչներ չլինեին, մենք ականատես էինք լինելու վրեժխնդրության»։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում սպանության կասկածանքով ձերբակալվածի փաստաբանը անընդհատ փորձում էր խոչընդոտել լրագրողի օրինական աշխատանքին՝ ասելով, որ «դուք իրավունք չունեք տեսալուսանկարահանելու, իրավունք չունեք այս մասին բարձրաձայնելու, քանի որ անձնական տվյալներ եք հրապարակում»։

Դեպքի վայրի քննչական փորձարարությունը կատարելուց հետո ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների ուղեկցությամբ կասկածյալին տեղափոխեցին համապատասխան վայր։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, այնուհետև կատարելով բացատրական աշխատանքներ, հայտնաբերել էին նույն օրը Գեղանիստ գյուղի կենտրոնական փողոցում նույն գյուղի բնակիչ՝ 31-ամյա Սամվել Կարապետյանին սպանողին։

Արարատի մարզի ոստիկանները մարզի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ այնուհետև սկսել էին բացատրական աշխատանքներ կատարել, ինչի արդյունքում նշված սպանությունը կատարելու կասկածանքով որոնվող նույն գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արսեն Համբարձումյանը ինքնակամ ներկայացել էր ոստիկաններին։

Արդեն տեղում ոստիկանների հերթական բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Համբարձումյանը հայտնել էր, թե որտեղ էր հանցագործության գործիք հանդիսացող «Վալտեր M13» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանը։

Ոստիկանները Ա. Համբարձումյանին և հանցագործության գործիք հանդիսացող հրացանը ներկայացրել էին Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ Ա. Համբարձումյանը ձերբակալվել էր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: