Թուրքիան հայտարարել է Սիրիայում 20 քաղաք գրավելու մասին
Թուրքական բանակի ստորաբաժանումները և նրանց կողմից մարտնչող զորամիավորումները վերահսկողություն են հաստատել Սիրիայի հյուսիսում գտնվող 20 բնակավայրում:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով արաբական հեռուստաալիքին, թուրք զինվորականները և սիրիական ընդդիմության գրոհայինները փակել են Հասաքե նահանգի կենտրոնի և Հալեպի հյուսիսարևելյան Քոբանիի միջև ընկած մայրուղին: Բացի այդ, նրանց հաջողվել է գրավել Թել Թամեր, Այն Իսա և Ռաքքա քաղաքներ տանող ճանապարհների հատման կետում գտնվող անցակետը:
Թուրքական ավիացիան և հրետանին ինտենսիվ հարվածներ են հասցնում Ռաս ալ Այն սահմանային քաղաքի ուղղությամբ, որտեղ պատսպարվում են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի կազմում ընդգրկված քրդական «Ազգային ինքնապաշտպանական ուժեր» զորամիավորման մարտիկները:
Հիշեցնենք, որ թուրքական ուժերը Սիրիայի հյուսիսային շրջանում ռազմարշավ են սկսել հոկտեմբերի 9-ին, որից հետո մի շարք երկրներ, այդ թվում՝ ԵՄ բոլոր երկրները հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ՝ կոչ անելով Թուրքիային դադարեցնել ռազմարշավը:
Ֆինլանդիան և Գերմանիան հայտնել են, որ կասեցնում են սպառազինման մատակարարումը Թուրքիային:
Սիրիայի ԱԳՆ-ն, իր հերթին, հայտարարել է, որ սիրիական կողմը պայքարելու է թուրքական ուժերի դեմ: «Հանցագործ Էրդողանն այսօր գրոհում է Սիրիայի հյուսիսում բնակվող անվնաս բնակչության դեմ՝ իբրև թե ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով»,- ասել է Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim