Սիսիանում և Վայքում զինվորականներին բնակարաններ են հանձնել
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ․
«Սպաների համար 28 բնակարան՝ նաեւ Սիսիանում։ 44 բնակարան հատկացվեց Վայքում»։
Նա ավելի վաղ հայտնել էր, որ Պաշտպանության նախարարության կողմից սպաներին բնակարաններ են տրանադրվել նաև Գորիսում։ Նախարար Դավիթ Տոնոյանը ևս ներկա է եղել։

















































