Զելենսկու մամուլի քարտուղարը կրկին լրագրողի է հրել և սկանդալի կենտրոնում հայտնվել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելեսկու մամուլի քարտուղար Յուլյա Մենդելը կրկին լրագրողի է հրել. այս անգամ խոսքը վերաբերում է «Ապոստրոֆ» պարբերականի լրագրող Յուլյա Զաբելինային, գրում է РИА Новости-ն:
Զաբելինան ասել է, որ հոկտեմբերի 10-ի մամուլի մարաթոնի ընթացքում նա մոտեցել է Զելենսկուն՝ նախագահին անձամբ հարցեր ուղղելու համար: Նշվածը, սակայն, Մենդելին դուր չի եկել և նա, լրագրողի արմունկը բռնելով, փորձել է նրան մի կողմ հրել: Լրագրողը միջադեպի տեսագրությունը հրապարակել է Facebook սոցիալական կայքում։
Լրագրողը նաև նշել է, որ չի կարող չխոստովանել, որ բոլոր ներկաները իրավունք են ունեցել իրենց հարցերն ուղղել նախագահին և որևէ հրահանգ չի եղել՝ ինչ հարցնել և ինչը՝ ոչ: Այնուամենայնիվ, այստեղ ակտիվ դերակատարություն է ունեցել Մենդելը, ում շարունակաբար նկատել են լրագրողներին այս ու այն կողմ հրելիս և նրանց ականջին ինչ-որ բան շշնջալիս:
Ավելի վաղ լրագրող Դանիլ Յանևսկին Մենդելի դեմ դատական հայց է ներկայացրել: Պատճառը եղել է Մենդելի՝ լրագրողի գործընկեր Սերգեյ Անդրուշկոյին հրելու միջադեպը, երբ վերջինս փորձել է նախագահ Զելենսկուն հարց ուղղել:
Մենդելը հայտարարել է, որ միջադեպի պատճառն այն է եղել, որ լրագրողը մուտք է գործել նախագահի անձնական տարածք: Սկանդալից հետո Ուկրաինայի Ժուռնալիստների միությունը նախագահի աշխատակազմին կոչ է արել վերանայել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ վերաբերմունքը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim