Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում
Հայաստանում հոկտեմբերի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-ի գիշերվա առաջին կեսին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ 13-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6, 15-16-ը կբարձրանա 3-5 աստիճանով։
«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում հոկտեմբերի 12-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +21+23:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +0+5, ցերեկը՝ +12+17,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +0+5, ցերեկը՝ +12+27,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +20+22,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը`+0+5, ցերեկը՝ +12+17,
Լոռիում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +11+16,
Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +13+18,
Արագածոտնի լեռներում գիշերը`+0+5, ցերեկը՝ +12+17,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը`+7+9, ցերեկը՝ +21+23,
Արարատում գիշերը`+6+10 ցերեկը՝ +22+24,
Արմավիրում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +22+24,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +0+5, ցերեկը՝ +10+17,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը՝ +22+24,
Սյունիքի հովիտներում` գիշերը`+14+18, ցերեկը՝ +19+24,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +11+26,
Արցախում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +18+23 (հովիտներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +13+18):


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim