«Խաղողային» բողոք Հայաստանում․ գյուղացիները դժգոհ են մթերման ցածր գներից
Աղավնաձոր գյուղի բնակիչները որոշել են փակել Երևան-Եղեգնաձոր ճանապարհը, բայց համայնքապետը հորդորել է սպասել։
Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներն այսօր բողոքի ցույց են կազմակերպել և դժգոհում են խաղողի մթերման ցածր գներից։ Նրանք պնդում են, որ այս տարի Պռոշյանի կոնյակի գործարանն առաջարկում է խաղող գնել անցած տարվա համեմատ կրկնակի ցածր գնով։
Արենի խոշորացված համայնքի (Աղավնաձոր գյուղն ընդգրկված է այդ համայնքում) ղեկավար Հուսիկ Սահակյանը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց, որ անցած տարի գործարանը «խարջի» տեսակի խաղողի 1 կգ–ը գնել էր 470 դրամով, իսկ հիմա 225 դրամ է առաջարկում։
Ընդ որում` գյուղի բնակիչներն իրենք պետք է արտադրանքը տեղափոխեն Արմավիրի մարզ, որտեղ գտնվում է ձեռնարկության մթերման բազան։
«Գյուղացիները բողոքում են, որ նման պայմաններում իրենց ամբողջ տարվա աշխատանքն անիմաստ է դառնում։ Նրանք վարկեր, պարտքեր ունեն, որոնք պետք է մարեն։ Իսկ նման գնով ուղղակի չեն կարող աշխատել։ Առաջարկում են գնել գոնե 300 դրամով», — ասաց Սահակյանը։
Գյուղի բնակիչները նույնիսկ ցանկացել են ի նշան բողոքի փակել Երևան-Եղեգնաձոր ճանապարհը, սակայն համայնքի ղեկավարը համոզել է նրանց սպասել հարցի լուծմանը։
«Հիմա հավաքվել, սպասում ենք նախարարին։ Հուսով ենք, որ հարցը լուծում կստանա», — ասաց համայնքապետը՝ նկատի ունենալով տարածքային կառավարման և ենթակառուցվածքի նախարար Սուրեն Պապիկյանին։
Սահակյանը հեռախոսով խոսել է նաև էկոնոմիկայի փոխնախարարի հետ, որը նույնպես խոստացել է զբաղվել այդ հարցով։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ձեռնարկությունից։ Այնտեղ խոստացան ուսումնասիրել իրավիճակը և տեղեկություն տրամադրել։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim