Իրենք ամենախելացին են, այլ կերպ մտածողները՝ ամենահիմարը
«Հրապարակ»-ը գրում է․
«Ինչպե՞ս տարբերել երկրի շահերին միտված բարեփոխումները՝ օրենքներն ու իրականությունը սեփական «հագով կարելու» մտայնությունից։ Ինչպե՞ս հասկանալ՝ ուզում են իրենց դարն ապրած կադրերից ազատվել եւ բարեփոխիչ երիտասարդներին աշխատելու, գործելու հնարավորությո՞ւն տալ, թե՞ ընդամենը ազատվում են օտարներից՝ նրանց փոխարինելով յուրայիններով։ Ինչպե՞ս տարբերել՝ մարդուն ինչն է մղում դիմում գրել ոստիկանությունում՝ թշնամիներին վերացնելու ցանկությո՞ւնը, վրեժի ձգտո՞ւմը, հաջողակների հանդեպ նախա՞նձը, թե՞ քաղաքացիական կեցվածքը։ Ժամանակին իրավապահները բողոքում էին, որ տասնյակ մարդկանց աչքի առաջ հանցանք է կատարվում, չեն կարողանում ստիպել, որ մարդիկ՝ դեպքի ականատեսները, վկայություն տան եւ պատմեն իրենց տեսածը՝ դրանով աջակցելով քննությանը։ Իսկ հիմա ուղղակի աչք չեն բացում տարբեր մատնագրերից ու զրպարտագրերից՝ ժամանակ ու էներգիա են վատնում, վերջում պարզվում է, որ հիմքում ոչ մի հանցանք չկա, եւ մարդուն անմեղ տեղը զրպարտել են, իսկ քննիչների թանկ ժամանակը՝ խլել։
Իսկ որքա՜ն չար, անիմաստ, բացասական մթնոլորտ ձեւավորող կարծիքների, գրառումների, հայտարարությունների ենք հանդիպում ամեն օր՝ մարդկանց իրավունքները ոտնահարող, տարրական տրամաբանությունից ու բարոյականությունից զուրկ։ Ինչպե՞ս անել, որ մարդիկ գիտակցված չպղտորեն երկրում մթնոլորտը, չոտնահարեն այլոց իրավունքները, չմտածեն, որ իրենք ամենաիմաստունն են ու ամենախելացին, իսկ այլ կերպ մտածողները՝ ամենահիմարը։ Դրա համար երկու բան է հարկավոր՝ ճիշտ դաստիարակություն եւ ճիշտ օրինակներ։ Այս անձանց դաստիարակելու համար, իհարկե, արդեն շատ ուշ է, բայց նրանց կարելի է ճիշտ օրինակ ցույց տալ, եւ դա պետք է անեն հեղինակություն ունեցող անձինք՝ իշխանությունն ու մտավորականությունը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim