Պուտինը պատրաստ է քննարկել հարցերի ողջ սպեկտրը Փաշինյանի հետ
Երեւանում Եվրասիական միության գագաթաժողովի անցկացման կարեւոր պահերից մեկը դարձավ երկխոսությունը Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոկտեմբերի 11-ին ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների ռազմավարական բնույթը վերջին ժամանակներս դրսեւորվել է մի շարք ուղղություններում, մասնավորապես՝ Սիրիայում հումանիտար առաքելությանը Երեւանի մասնակցության, ռազմատեխնիկական եւ էներգետիկ ոլորտներում խոշոր երկկողմ նախագծերի իրականացման համատեքստում։ Ինչպես նշեց Ղուկասյանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է ապացուցել, որ ունեցել է լիարժեք, լիաֆորմատ բանակցություններ Ռուսաստանի նախագահի հետ, բայց դա, ավելի շուտ, կարելի է անվանել չափազանցություն։ «Չէ՞ որ իրականում չի հայտարարվել որեւէ կարեւոր խնդրի լուծման մասին, որը եղել է երկկողմ օրակարգում՝ լինի գազի գինը, թե լարվածությունը «ՀԿԵՈւ»-ի կամ «Գազպրոմ Արմենիա»-ի հարցում։ Այս առնչությամբ արժե ուշադրություն դարձնել Նիկոլ Փաշինյանին Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ պաշտոնական այց կատարել Մոսկվա։ Դա կարելի է գնահատել որպես հրավեր հետագա առարկայական երկխոսության համար՝ առկա հարցերի ամբողջ ընդգրկմամբ»,- ամփոփել է Արման Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ ԵՏՄ գագաթաժողովը տեղի ունեցավ Երեւանում հոկտեմբերի 1-ին։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim