Պատժողը մենք չենք. նախարարը՝ Հանրապետական ծննդատանը նորածնի մահվան դեպքը բացահայտելու մասին
Քննչական կոմիտեն իր լիազորությունների շրջանակում կանի ամեն ինչ իրականությունը վերհանելու և կատարվածին պատշաճ իրավական գնահատական տալու համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11–ին լարգրղների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Հանրապետական ծննդատանը նորածնի մահվան աղմկահարույց դեպքին։
«Ես որևէ բան չեմ կարող ասել նախաքննության փուլում գտնվող գործի մասին։ Կարծում եմ, քննչական կոմիտեն իր լիազորությունների շրջանակում կանի ամեն ինչ իրականությունը վերհանելու և կատարվածին պատշաճ իրավական գնահատական տալու համար։ Իհարկե, պատժողը մենք չենք , մենք միայն կողմ կլինենք, որ մեղավորները պատժվեն օրենքի ողջ ուժով»,–ասաց նա։
Հարցին, արդյոք խնդրի շուրջ զրուցե՞լ է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի հետ, նախարարը բացասական պատասխան տվեց.
«Չեմ զրուցել և չպետք է զրուցեմ, քանի որ նախաքննական մարմին է այն մարմինը, որը պետք է պարզի իրականությունը, մենք ընդամենը տրամադրում ենք մեր ձեռքի տակ եղած ռեսուրսները՝ եզրակացությունները և այլն, որպեսզի նախաքննական մարմնը վերհանի ամբողջը»,–ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29–ին Հայկուհի Խաչատրյանը հաղորդում է տվել այն մասին, որ սեպտեմբերի 24-ին 39 շաբաթական հղիությամբ բուժօգնության է դիմել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ ծննդաբերել է արական սեռի երեխա, և նույն օրը պտուղը մահացել է:
Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (Բժշկական սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հատկանիշներով: Ծննդկանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Դեպքի կապակցությամբ նշանակվել են դատաբժշկական հանձնաժողովային և դատագենետիկական փորձաքննություններ:
Երեխայի մոր պնդմամբ, սակայն նորածնի մարմինը դատաբժշկական փորձաքննության չեն ուղարկել և մինչ օրս հայտնի չէ, թե որտեղ է գտնվում երեխայի դին։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim