Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Միջազգային կառույցներին պետք է ցույց տանք, որ հայերը Սիրիայի հյուսիսում էթնիկ զտման վտանգի տակ են. փորձագետ

Հայաստանը ոչ միայն պետք է դատապարտի Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունները, այլև պետք է միջազգային կառույցներին ներկայացնի, որ այնտեղ բնակվող հայերը էթնիկ զտման վտանգի տակ են՝ ազգային, կրոնական հողի վրա: Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց թուրք-քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակին։

«Ռազմական գործողությունները դատապարտող պետություններից մենք պետք է գոնե մեկ քայլ առաջ լինենք։ Հայաստանը պետք է միջազգային կառույցներին փաստարկված ներկայացնի, թե կոնկրետ ինչպիսի խտրականության են ենթարկվում հայերը կամ կրոնական մյուս փոքրամասնությունները»,–ասաց նա։


Անդրադառնալով Սիրիայի հյուսիսում գտնվող ամենամեծ հայաբնակ բնակավայրում՝ Քամիշլի քաղաքում տիրող իրավիճակին, փորձագետը նշեց, որ առայժմ տեղեկություններ չկան հայ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին։

Նշենք, որ այս քաղաքում ոչ պաշտոնական տվյալներով ներկայումս բնակվում է 450-500 հայ։

«Քամիշլին համարվում է հյուսիսային տարածաշրջանում քրիստոնյաներով բնակեցված քաղաք, այնտեղ բնակվում են ոչ միայն հայեր, այլև ասորի և արաբ քրիստոնյաներ։ Այնտեղ մենք ունենք հայկական եկեղեցի, հայկական համայնք։ Ներկայումս այս բնակավայրում հայ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն քրիստոնեական համայնքի մյուս ներկայացուցիչների շրջանում, ցավոք զոհեր կան»,–ասաց նա։

Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ ռազմական գործողություններ սկսելուց հետո Քամիշլին հայտնվել է շրջափակման մեջ։

«Մի կողմից թուրքական սահմանն է, մյուս կողմից՝ դարանակալած սպասում են թուրքական բանակի աջակցությունը վայելող ռազմական միավորումները, որոնք հաշվեհարդար են տեսնում բոլոր նրանց հետ, ովքեր դուրս են գալիս բնակավայրերից՝ կլինեն խաղաղ բնակիչներ, թե ինքնապաշտպանական ջոկատների մարտիկներ։ Թուրքերը իրենց գործողությունների անունը դրել են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքար և անխտիր բոլորի հետ հաշվեհարդար են տեսնում։ Այնպես որ, այս ընթացքում Քամիշլիից դուրս գալն անհնար է»,–ասաց նա։

Փորձագետը նշեց, որ մյուս բնակավայրերում ապրող 20-25 հայ ընտանիքներ տեղափոխվել են համեմատաբար ավելի անվտանգ վայրեր, իսկ ինչ վերաբերվում է այդ ընտանիքներին Հայաստան տեղափոխելուն, ապա ըստ փորձագետի՝ այս փուլում հնարավոր չէ այդ գործընթացը կազմակերպել։

«Որքան էլ Հայաստանի, այլ երկրների կամ հումանիտար կառույցների ցանկությունը մեծ լինի, միևնույն է նորկայումս հնարավոր չէ իրականացնել անվտանգ տարհանում։ Շատ ավելի ապահով կլինի, եթե տեղի բնակիչներն իրենց իսկ թաղամասում կազմակերպեն ինքնապաշտպանական գործողություններ, քան իրենց կյանքը դնեն վտանգի տակ և փորձեն դուրս գալ բաց դաշտ և հանդիպեն զինված խմբավորումների հարձակումներին»,–ասաց փորձագետը։

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում՝ ՝ անվտանգության գոտի ստեղծելու մտադրությամբ: Թուրքիայի ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, սակայն դեռևս չի հաջողվել համատեղ հայտարարություն ընդունել Սիրիայում ռազմական գործողությունների վերաբերյալ։