Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Թել Աբյադից առնվազն 13 հայ ընտանիք և Ռաս Ալ Այնում մնացած մի քանի հայերն արդեն տեղափոխվել են ավելի անվտանգ շրջաններ. ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ

Սիրիայում կատարվող իրադարձությունների վերաբերյալ Tert.am-ը զրուցել է ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ Թել Աբյադից առնվազն 13 հայ ընտանիք և Ռաս ալ-Այնում մնացած մի քանի հայերն արդեն տեղափոխվել են ավելի անվտանգ շրջաններ, ոմանք հրաժարվել են տեղափոխվել:


-Թուրքիայի նախաձեռնած գործողությունների հետևանքով հայաբնակ կամ հայաշատ ո՞ր վայրերն են գտնվում թիրախում: ԱԳՆ-ն այս առումով ի՞նչ տեղեկություններ ունի:

-Թուրքիայի ռազմական գործողությունները տեղի են ունենում Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում, Եփրատ գետից դեպի արևելք: Այդ տարածաշրջանում հայերն ավանդաբար բնակվում են Կամիշլիում, Ռաս Ալ Այնում, Թել Աբյադում և Դերիկում:

-Ո՞ր տարածքներում է, որ կան հայ ընտանիքներ, և արդեն այդ ընտանիքների տարհանում տեղի ունեցել, է, թե ոչ: Մեկ օրում ի՞նչ է արվել, ինչի անհրաժեշտություն են ունեցել տեղի հայերը:

- Առավել ակտիվ ռազմական գործողություններ են ծավալվել Թել Աբյադում և Ռաս Ալ Այնում: Թել Աբյադից առնվազն 13 ընտանիք և Ռաս ալ-Այնում մնացած մի քանի հայերն արդեն իսկ տեղափոխվել են ավելի անվտանգ շրջաններ։

-Ի՞նչ իրավիճակ է Ղամշլիում, հրթիռակոծությունը շարունակվո՞ւմ է, թե ոչ:

-Կամիշլին այս պահի դրությամբ չի հանդիսանում անմիջական հրթիռակոծության թիրախ: Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ են պահպանում Կամիշլիի հայ համայնքի ղեկավարության և կառույցների հետ։ Վերջիններիս իսկ փոխանցմամբ՝ իրավիճակն այնտեղ վերահսկելի է, ռազմական գործողություններ կամ հրթիռակոծություններ չկան: Տարհանման խնդիր ներկայումս դրված չէ: Կամիշլիի այն թաղամասերում, որտեղ բնակվում են հայերը, կյանքն ընթանում է բնականոն հունով։

-Կա՞ն ընտանիքներ, որ հրաժարվում են տեղափոխվել:

-Մեր տեղեկություններով՝ մի քանի ընտանիքներ իրենց ցանկությամբ դեռևս մնացել են Թել Աբյադում և Ռաս Ալ Այնում: Ինչ վերաբերում է Կամիշլիին, ապա ինչպես նշեցի, նրանք դեռևս տարհանման անհրաժեշտություն չեն տեսնում։

-Դեպի ո՞ր ուղղությամբ են տեղափոխվում հայերը, որտեղ են տեղավորվում հայերը:

-Որպես օրինակ կարող եմ ասել, որ Թել Աբյադը և Ռաս Ալ Այնը լքած մեր հայրենակիցները իրենց ընտրությամբ տեղափոխվել են Հասաքե և Հալեպ:

-Պլանավորվո՞ւմ է այդ ընտանիքներից ոմանց Հայաստան տեղափոխել:

-Եթե նման ցանկություն լինի, ապա կարծում եմ, ամեն ինչ կարվի նրանց տեղափոխումը դեպի Հայաստան ապահովելու համար։

-Իսկ նախապատրաստական աշխատանքներ տարվո՞ւմ են, պատրա՞ստ է հայկական կողմը հետագա ռմբակոծություններից հայկական ընտանիքներին ու ազգությամբ հայերին օգնություն ցուցաբերելու համար:

- Սիրիայում մեր դիվանագիտական ներկայացուցչությունները Դամասկոսի և Հալեպի համայնքային կառույցների հետ համատեղ մշակում են հնարավոր քայլեր Սիրիայի հյուսիսից տեղափոխվելու ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու և ըստ անհրաժեշտության առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ:

-Այս գործողություններից ազգությամբ հայ տուժածներ կա՞ն:

- Մեր տեղեկություններով չկան: