Ինչո՞ւ է միջնորդությունը արհամարհվել․ փաստաբանը ՔԿ-ից պարզաբանում է պահանջում
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ինչպես առավել վաղ հայտնել էի, ես և իմ գործընկեր Վահե Եփրիկյան-ը միջնորդել էինք, որպեսզի Մութաֆյանի և Օհանջանյանի գործով ձերբակալվի և հարցաքննվի նաև Նիկոլ Փաշինյանը, քանի որ դատարանի նկատմամբ «վնգստացող» եզրույթը առաջին անգամ կիրառել է նա: Հանրությունը սխալ ընկալեց այս միջնորդությունը և այն որակեց հակահեղափոխական:
Ի սկզբանե ցանկանում եմ ընդգծել, որ ես անվերապահորեն աջակցել եմ հեղափոխությանը և վերջինիս լիդերին: Ներկայումս ես փաստաբան եմ և որևէ քաղաքական միավորի աջակցելու իրավունք չունեմ՝ հասարակական պարտքի բերումով. ինձ համար բոլորը մեղավոր են կամ բոլորը անմեղ են, քաղաքական ճաշակը իմ գործունեության մեջ տեղ չունի: Անտրամաբանական է փաստաբանից պահանջել կանգնել իշխանության կողքին: Փաստաբանը պետությանը դիմադրող, զսպող ինստիտուտ է: Եթե փաստաբանությունը պետության կողքին է, պետության մեջ ինչ-որ մի բան սխալ է ընթանում:
Ըստ այդմ՝ ինձ համար օրենքի առջև հավասար են բոլորը՝ վարչապետները, ակտիվիստները, նախարարները, պատգամավորները, աներձագները և այլն: Մութաֆյանի և Օհանջանյանի գործով Նիկոլ Փաշինյանը եղել է օրենքի առջև առավել հավասար, քան վերջիններս: Սա անընդունելի է:Եթե պետության ազդակ-ռեակցիան այն է, որ դատավորին «վնգստացող անվանելը» միջամտություն է հարցի քրեաիրավական իմաստով, ապա քրեաիրավական տիրույթ պետք է ընկնեն բոլոր նրանք, ովքեր դատավորին «վնգստացող» կանվանեն:
Հակառակ պարագայում խախտվում են օրենքի և դատարանի առջև բոլորի հավասարության սահմանադրաիրավական պատգամները:Ի դեպ, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գրավոր միջնորդությունները պետք է քննարկվեն և լուծվեն 5 օրվա ընթացքում: Միջնրոդությունը ներկայացվել է սույն թվականի սեպտեմբերի 28-ին, սակայն մինչ օրս որևէ պատասխան մեզ չի տրամադրվել:
Այս առումով՝ ՀՀ Քննչական Կոմիտե-ից պահանջում եմ պարզաբանումներ՝ ինչու է մեր միջնորոդությունը արհամարհվել՝ քրեադատավարական կարգի խախտմամբ, և ով է պատասխանատու դրա համար. պահանջում եմ լուծել իրավասու քննիչի կարգապահական պատասխանատվության հարցը»։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim