Այս տարի, ցավոք, մենք ծախսային թերակատարման ռիսկի առաջ ենք կանգնած. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի ունեցող բյուջետային քննարկումը։
Նա ընդգծել է, որ այսօր ամենամեծ խնդիրը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացնումն է. «Ավելի մատչելի լեզվով ասած, խոսքն այն մասին, որ երբ թե նախորդ տարի, թե այս տարի ունեցել ենք իրավիճակներ, երբ պետությունն ունի փող, բայց դժվարություն ունի այդ փողը ծախսելու արդյունավետ գործիքակազմ կիրառելու մասով եւ իմաստով:
Այս տարի էլ, ցավոք, մենք ծախսային թերակատարման ռիսկի առաջ ենք կանգնած, բայց ես ուզում եմ նաեւ ասել, որ այդ գործընթացը համարում եմ միանգամայն բնականոն»,-հայտարարեց Փաշինյանը:
Որպես դրա պատճառ վարչապետը նշեց այն, որ նախորդ տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո բյուջետային ծախսերի տրամաբանությունը էականորեն փոխվել է. «Առնվազն ՀՀ քաղաքական իշխանությունը սկզբունքային խնդիր է համարում բյուջետային ծախսերի արդյունավետ իրականացումը, կոռուպցիայի եւ չարաշահումների բացառումը: Այս առումով պետք է ունենանք ինստիտուցիոնալ լուծումներ, որ այդ գումարները ոչ միայն ծախսվեն եւ դառնան բյուջեի կատարողական, այլեւ ծախսվեն եւ դառնան իրականության մեջ արտահայտված մեր քաղաքացիների կյանքի որակը, մեր երկրի տնտեսական աճի որակը, երկրի տնտեսական մակարդակը փոխող քաղաքական եւ տնտեսական իրողություններ: Այստեղ մենք ունենք ինստիտուցիոնալ լուծումների կարիք»:
Փաշինյանը տեղեկացրեց, որ այս հարցում հասել են եզրափակիչ մասին, երբ արդեն գնումների համակարգում կատարելու են շատ հստակ փոփոխություններ:
Նա կարեւորեց, որ նախարարությունները, պետական գերատեսչությունները ինչեւ Նոր տարի ավարտեն մրցութային գործընթացները, հունվարի 1-ի դրությամբ ստոագրեն պայմանագրերը մասնավորապես մրցույթների, կապիտալ ծախսերի մասով:
«Հաջորդ սկզբունքը, որ 2020 թվականին որպես նորարաություն պետք է ներմուծենք, այն է, որ եռամսյակային տվյալներով պետք է անդրադառնանք մեր ծախսերին, տեսնենք որ ծախսերն են արդյունավետ կատարվում, որոնք այնքան էլ արդյունավետ չեն կատարվում, որպեսզի վերաբաշխելու հնարավորություն ունենանք: Այն ոլորտներում, որտեղ ծախսերը կլինեն արդյունավետ, առաջանցիկ, գուցե մենք այդ ուղղությունների ֆինանսավորումը ավելացնենք»,-ընդգծեց Փաշինյանը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim