Զոհրաբ Մնացականյանը եւս կհեռանա՞. Փաշինյանը զայրացել է
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի մոտ մի քանի անգամ բարձրացվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնանկության հարցը:
Թեման կապված է եղել այս կամ այն խնդրում ունեցած շոշափելի բացթողումների հետ, որոնց կապակցությամբ խնդիրներ են ծագել մեր միջազգային գործընկերների հետ:
Մեր աղբյուրների պնդմամբ, այս օրերին հարցը կարծես նորից օրակարգ է եկել, քանի որ վարչապետը պարզապես զայրացած է Արցախյան հարցի հետ կապված առկա զարգացումների ու հատկապես Ռուսաստանի դիրքորոշումների առումով։
Այսպես, օրերս «Վալդայ» ակումբի հերթական քննարկման ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդես եկավ բավական անսպասելի ու կոշտ հայտարարությամբ՝ նշելով, թե «ԼՂՀ բանակցային գործընթացը մտնում է փակուղի»:
Հիշատակելով Փաշինյանի հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է, եւ վերջ», Լավրովը փաստացի հասցեական մեղադրանք է հնչեցրել Հայաստանի հասցեին: Ընդ որում, երեւի թե առաջին անգամ:
Եվ ահա, մեր աղբյուրների պնդմամբ, այս հայտարարությունից հետո զայրացած Փաշինյանը մտադիր է Զոհրաբ Մնացականյանին ազատել ԱԳ նախարարի պաշտոնից, քանի որ պատշաճ աշխատանք չի կատարվել Ռուսաստանի հետ եւ լիարժեքորեն չի ներկայացվել վերոնշյալ հայտարարության իմաստն ու ընդհանրապես Հայաստանի ներկայիս իշխանությունների դիրքորոշումները:
Ի վերջո, նորություն չէ, որ տարիներ շարունակ բանակցային գործընթացը խափանել ու պատերազմատենչ հռետորաբանությամբ մշտապես աչքի է ընկել Ադրբեջանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim