«Հետևորդներիս արձագանքն ու կարծիքն օգնել է ինձ ստեղծել իմ բրենդը». Քիմ Քարդաշյանի ելույթը WCIT 2019-ում (տեսանյութ)
Հայաստանում անցկացվող «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը, ի թիվս այլնի, խոսել է նաև մարքեթինգային վերլուծության իր «ձեռագրի» մասին:
«Մարքեթինգային վերլուծությունը կարևոր է, սակայն կարծում եմ` շարունակաբար «աջ ու ձախ նայելն» էլ ճիշտ չէ: Պետք է ուղղակի նայել առաջ և անել այն, ինչ ուզում ես: Երբեմն, երբ փորձել եմ «թրենդի մեջ մնալ» (հատկապես կոսմետիկայի գույնի առումով), դա իմ օգտին չի աշխատել»,-ասել է Քիմը:
Նա նաև նշել է, որ իր համար շատ կարևոր է իր հետևորդների կարծիքն այս կամ այն արտադրանքի վերաբերյալ և հաճախ է «դիմում» նրանց այս հարցով:
«Հետևորդներիս արձագանքը և կարծիքն օգնել է ինձ ստեղծել իմ բրենդը»,- հավելել է Քիմը:
Քիմ Քարդաշյանը խոսել է նաև բիզնեսի զարգացման գործում սոցիալական ցանցերի ունեցած դերի մասին: «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կիսվել է իր փորձով, ներկայացրել, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:
Հեռուստաաստղը համաձայնել է, որ առցանց հարթակներն ահռելիորեն դյուրացրել են հաղորդակցությունը երկրագնդի տարբեր մասերում գտնվող մարդկանց միջև՝ աշխարհը դարձնելով ավելի «փոքր»:
Քարդաշյանն ասել է, որ սոցցանցերն օգնում են նաև մշտապես կապի մեջ լինել հաճախորդների հետ, իմանալ նրանց հուզող խնդիրներն ու պահանջները: Facebook-ում, Instagram-ում և Twitter-ում միլիոնավոր հետևորդների ակտիվ բանակ ունեցող աստղը նաև կարևորել է այն հանգամանքը, որ իր ապրանքանիշի գովազդներում հաճախ մեկնաբանություններ են թողնում շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ և հանրահայտ անձինք:
«Ցանկացած պահի կարողանում ես իմանալ՝ որ ապրանքներ են վաճառվել, որոնք ոչ, և ինչպիսին է հաճախորդների թվի ակտիվությունը: Ես ամբողջությամբ ներգրավված եմ իմ բիզնեսում և մեծապես հետաքրքրված եմ իմանալ՝ որ պահին ինչպես են գործերը»,- ասել է նա:


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim