Կեղծ եզրակացության հիման վրա պետական գույքը շուկայականից 3 անգամ պակաս գնով վաճառելու հերթական դեպքն է բացահայտվել
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված գրության և կից փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց օրենքով սահմանված գնումների ընթացակարգերի, առանց պայմանագիր կնքելու, 2017թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։
Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված առաջարկի հիման վրա ՍՊԸ-ն 16.02.2017թ. իրականացրել է ք. Երևան, Շենգավիթ համայնք, Բագրատունյաց փողոց 2-րդ նրբանցք թիվ 23 հասցեում գտնվող 1253.5 քմ մակերեսով հասարակական նշանակության շինության և 796.6 քմ. մակերեսով հողամասի գնահատում, ինչի արդյունքում նշված անշարժ գույքը գնահատվել է 39.2մլն ՀՀ դրամ:
Նշված գնահատման հիման վրա ՀՀ կառավարության 14.09.2017թ. թիվ 1126-Ա որոշմամբ վերը նշված գույքը ուղղակի վաճառքով 22.4մլն ՀՀ դրամով օտարվել է:
Հետագայում, 2019թ. ընթացքում, կատարվել է վերը նշված անշարժ գույքի 2017թ. դրությամբ շուկայական արժեքի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ օտարված գույքի շուկայական արժեքը 2017թ. կարող էր կազմել ոչ թե 39.22մլն ՀՀ դրամ, այլ՝ 80մլն ՀՀ դրամ կամ շուրջ 2 անգամ ավել սկզբնական գնահատված արժեքից:
Պարզվել է, որ ՍՊԸ-ի կողմից նշված հասարակական նշանակության անշարժ գույքի գնահատման գործընթացում խախտվել են գնահատման ստանդարտի պահանջները: Մասնավորապես՝ գույքը գնահատվել է առանց շինության ներսում տեղազննություն իրականացնելու և չի հիմնավորվել հողամասի շուկայական արժեքի գնահատման համար ընտրված եղանակը: Արդյունքում 80մլն ՀՀ դրամ իրական արժեքով գույքը գնահատվել է 39.2մլն դրամ: Այնուհետև դրա հիման վրա ՍՊԸ մասնագետի կողմից կազմվել և տնօրենի կողմից հաստատվել է կեղծ եզրակացություն, որի հիման վրա գույքն օտարվել է իրական շուկայական արժեքից մոտ երեք անգամ պակաս գնով՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի՝ շուրջ 58 մլն ՀՀ դրամի վնաս:
Ուսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim