Տուրիստական ընկերությունները չեն կարողանում մասնակցել պետական գնումներին
«Ժողովուրդը» գրում է․ «Ավելի քան 3 տարի է, ինչ Հայաստանի պետական կառավարման մարմինները ավիատոմսերը գնում են «էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ից (ԷԿԵՆԳ) www.govtravel.am կայքի միջոցով: Պարզվում է, որ ԷԿԵՆԳ-ը լուրջ խնդիրներ է առաջացրել տուրիստական ընկերությունների համար, «Ժողովուրդ» օրաթերթին դժգոհել են՝ 3 տարի է՝ չեն կարողանում մասնակցել պետական գնումներին:
Այս ընկերություններից մեկի տնօրեն Ռուզան Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանեց. «Օրինակ, հարցումը գալիս է, ընդունենք, ես տվել եմ 274 հազար դրամ, ԷԿԵՆԳ-ը 350 հազար դրամ գին է տալիս, պատկերացրեք, 30 հոգանոց խմբի դեպքում մեծ գումար է ստացվում:
Ամբողջ մի ոլորտի թևերը կտրեցին»: Ի՞նչ է արել ՏՄՊՊՀ-ն, երբ այստեղ, ըստ էության, տարեկան մի քանի մլրդ դրամ շրջանառությամբ մենաշնորհի մասին է խոսքը: Հանձնաժողովից «Ժողովուրդ» օրաթերթին պատասխանել են, որ ուսումնասիրություն են իրականացնում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim