Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

«Արսեն Թորոսյանը մարդուն վերաբերում է որպես պրոդուկտ». ակցիա Առողջապահության նախարարության դիմաց

Այն որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառումներ էր անում փոքրիկ դագաղիկների մասին, արդեն բավական էր տվյալ նախարարին չվստահելը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռեֆորմիստների կուսակցության անդամ Լիլիթ Հովակիմյանը։ Նշենք, որ «Առողջ Հանրություն» ՀԿ անդամները եւ Ռեֆորմիստների կուսակցության անդամները բողոքի ակցիա էին իրականացնում Առողջապահության նախարարության դիմաց։ Նրանք դժգոհում էին վերջին շրջանում երկրում հաճախակի մանկական ու մայրական մահացությունների ավելացման դեպքերից։

«Մենք կարեւորագույն ոլորտում ունենք այնպիսի մի նախարար, որը անպատասխանատու է։ Ես չեմ վստահում այդ նախարարին։ Այնպես չի որ ոչ մի նախարարի ժամանակ ծննդկանի եւ նորածնի մահ չի եղել, բայց տարին մեկ կամ երկու անգամ, այս հաճախականությամբ երբեւիցե չի եղել։ Այն որ ինքը գրառումներ է անում փոքրիկ դագաղիկների մասին, արդեն բավական էր տվյալ նախարարին չվստահել։ Նա մարդուն վերաբերում է որպես պրոդուկտ։ Յուրաքանչյուր կնոջ, որը պատրաստվում է մայրանալ իր համար այդ ամենը սթրես է, երբ դու պատկերացնում ես, որ գնալու ես ընկնես ոչ պրոֆեսիոնալ մասնագետի ձեռքը կամ դուրս կգաս ողջ կամ կիջնես անատոմիկ»,- ասաց Լիլիթ Հովակիմյանը։


Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն ասաց, որ իրենց կուսակցությունն առաջարկում է ստեղծել անկախ հանձնաժողով, որի մեջ ներգրավված կլինեն մարդիկ, որոնք չունեն կուսակցական պատկանելիություն, բժիշկներ, բժշկական հասարակական կազմակերպություններ, ակտիվ հասարակական գործիչներ, որոնք կուսումնասիրեն բոլոր դեպքերը. «Արդյունքում` նաեւ հանրության վստահությունը վերականգնվի: Սա չափազանց լուրջ խնդիր է, եւ յուրաքանչյուրս կարող ենք առնչվել այս հարցին»։

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն ասաց՝ իրենց պահանջն է, որ Առողջապահության նախարարությունը ծննդկանի եւ մանկան մահացության բոլոր դեպքերը քննարկման առարկա դարձնի ոչ միայն իրավապահ կառույցների կողմից, այլ նաեւ նախարարության ստեղծված առանձին հանձնաժողովների կողմից. «Ի վերջո, բացահայտվեն պատճառները։ Ոչ միայն մահացության դեպքերն են անհրաժեշտ լսելի դարձնել, այլ նաեւ այն բոլոր դեպքերը, որոնք, օրինակ, հետպատվաստումային օրերին, որ երեխաները հայտնվում են հիվանդանոցներում։ Չի կարելի հենց այնպես, առանց հետազոտություններ կատարելու, պարզապես ինչ-որ արդյունքներ ցույց տալու համար հայտարարել, որ պատվաստումներն այստեղ դեր չուներ։ Ես հանրությանը կոչ եմ անում, որ ազգային օրացույցով պատվաստումները ստանան, բայց եւս մեկ կոչ եմ անում՝ պահանջեք, որ ձեր երեխաներին լիարժեք հետազոտեն մինչեւ պատվաստանյութ անելը։ Այստեղ կարող է լինել յուրաքանչյուրիս երեխան, մենք այս ակցիան իրականցնում ենք որպես ծնողներ, ովքեր պատասխանատու են յուրաքանչյուր երեխայի համար»։

Նա նշեց, եթե իրենց պահանջը չիրականացվի, ապա այդպիսի բողոքի ակցիաները լինելու են շարունակական։