Հայաստանում կստեղծվեն «խելացի» ջերմոցային տնտեսություններ
Հայ մասնագետները ծրագրավորել են Smart Greenhouse համակարգը, որը նախատեսված է խելացի ջերմոցների համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Smart Green ընկերության համահիմնադիր Մհեր Երզնկանյանը:
Բացատրելով համակարգի աշխատանքի էությունը՝ Երզնկանյանը նշել է, որ ջերմոցում տեղադրվում են կրիչներ, որոնք չափում են օդի եւ հողի խոնավությունը, ջերմաստիճանը, լույսի մակարդակը, ածխաթթու գազի մակարդակը եւ այլ պարամետրերը, կրիչից բոլոր տվյալներն ուղարկվում են գլխավոր համակարգչին: Համակարգը նաեւ ապահովում է ջերմոցի հեռահար կառավարում եւ պահում է տվյալները, որոնց հիման վրա ջերմոցը կկարողանա ինքնակառավարվել: «Համակարգն արդեն փորձարկվել է, մենք հայտնաբերել ենք թերություններ եւ շտկել դրանք: Այժմ մենք պատրաստվում ենք ներգրավել ավելի շատ ջերմոցներ կրկնակի փորձարկումներ անցկացնելու համար»,-հայտարարել է Երզնկանյանը՝ հավելելով, որ կրկնակի փորձարկումները կբացահայտեն բիզնեսի պատրաստակամությունը այդպիսի սարքավորումներ ձեռքբերելու շուրջ:
Smart Green-ում վստահ են, որ իրենց համակարգերի ձեռքբերումը թույլ կտա ջերմոցային տնտեսությունների սեփականատերերին խնայել գումար եւ ժամանակ, ինչպես նաեւ ապահովագրել բիզնեսը ֆորսմաժորային իրավիճակներից: «Ունենալով այսպիսի համակարգեր՝ կարիք չկա ամեն օր այցելել ջերմոցներ, ինչը կխնայի ժամանակ: Ավելին, ֆորսմաժորային իրավիճակների դեպքում անմիջապես ազդանշան է ուղարկվում եւ հնարավոր է օպերատիվ կերպով արձագանքել, ինչը նվազեցնում է ռիսկերը: Մշտապես վերահսկելով ջերմոցի ջերմաստիճանը՝ հնարավոր է կրճատել կիրառվող գազի քանակը, ինչն արդեն ֆինանսապես է շահավետ»,-հայտարարել է նա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում