Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Բանակցային ողջ գործընթացը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ մտել է փակուղի. Ռուբեն Հակոբյան

Վազգեն Մանուկյանի հայտարարությունը մի բան էլ մեղմ է նկարագրում Հայաստանում տիրող այսօրվա իրավիճակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով Վազգեն Մանուկյանի տարածած հայտարարությանը:

«Այն ինչ նշված է, նույնիսկ մեղմ է բնութագրում, արձանագրում այն իրավիճակը, որն այսօր կա Հայաստանում: Եւ նման ակումբների գոյությունը ցանկացած իրավիճակների համար անհրաժեշտ է, պետք է քաղաքական փորձ ունեցող մարդիկ հավաքվեն, խոսեն, քննարկեն իրենց պետությունում կատարվող իրադարձությունները: Այս առումով ճիշտ ժամանակին եւ ճիշտ նպատակով նախձեռնություն է»,-ասաց նա:


Անդրադառնալով` Մանուկյանի շեշտադրումներից Արցախի խնդրին, նա նշեց, որ ինքը եւս կարող է փաստել, որ բանակցային գործընթացը փակուղի է մտել:

«Արցախի հարցը երբեք այսքան անհասկանալի եւ դիվանագիտորեն երբեք այսքան մեկուսացված չի եղել, ինչպիսին այսօր է: Հեռանկարը շատ անհասկանալի է, որովհետեւ չունենալով հստակ ծրագիր Արցախի հարցում նա մի դեպքում ասում է, որ մանդատ չունի Արցախի հարցով խոսելու, մի դեպքում ասում է, որ պետք է այնպիսի լուծում լինի, որ բավարարի, թե Արցախին, թե Հայաստանին, թե Ադրբեջանին եւ հանկարծ Արցախում հայտարարում է` Արցախը Հայաստանն է եւ վերջ, ինչը փաստորեն լուրջ պրովոկացիոն հնարավորություն է Ադրբեջանի ձեռքին, որ Ալիեւն էլ հայտարարի «Արցախը Ադրբեջանն է եւ վերջ»: Այսինքն բանակցային այդ ամբողջ գործընթացը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ մտնում է փակուղի: Եւ պատերազմի հավանականությունը շատ տեսանելի է»,-ասաց նա:

Անդրադառնալով պարոն Մանուկյանի մյուս շեշտադրմանը, որ հասարակությունում ատելության մթնելորտ է ձեւավորվել, նա ասաց, որ հասարակությունը երբեք այսքան բեւեռացված չի եղել. «Այսքան սեւերի եւ սպիտակների, մերոնց եւ ձերոնց բաժանված չի եղել հասարակությունը, դա ակնհայտ է եւ դա մեծ շռայլություն է պատերազմող պետության համար, երբ հասարակությունը բեւեռացվում է եւ սեւերի ու սպիտակների արանքում ատելությունն է, չարությունը, անհանդուժողականությունը»:

Ռուբեն Հակոբյանը անդրադառնալով դատարանների շրջափակմանն ասաց, որ դրանով փորձ էր արվում դատական իշխանությունը գործադիրի կողմից վերցնել վերահսկողության տակ:

«Եվ դրա տրամաբանական շարունակությունը այն էր, որ Սահմանադրական դատարանը, որը պետության սյուներից մեկն է, փաստորեն երեկ ԱԺ-ն գրոհ ձեռնարկեց Սահմանադրական դատարանի վրա: Դա ոչ մի լավ բան չի խոստանում: Դատական իշխանությունը որպես այդպիսին այսօր մեծ ճնշման տակ է եւ այսօր դա ղեկավարվում է գործադիր իշխանության, ի դեմս Նիկոլ Փաշինյանի կողմից»,- ասաց նա:

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ Մարտի 1-ի դատավարությունը այն պահից, երբ Փաշինյանը հայտարարեց, որ ամբողջապես բացահայտված է, որեւէ կապ չունի իրավական գործընթացի հետ:

«Եթե հաշվի առնենք գաղտնալսումը, ապա շատ հստակ էր, որ վարչապետի կողմից կար պատվեր, որպեսզի անպայման իրականացնեն այն ծրագիրը, որը գրել էր Նիկոլ Փաշինյանը: Փաստորեն այս 1.5 տարվա գործունեության ընթացքում առաջին պլան է մղվել Մարտի 1-ը եւ բացարձակ քաղաքական հարթության վրա փորձ է արվում ամբողջ հետագա իշխանավարության առանցքում դիտել Մարտի մեկը, որը արդեն կարծում եմ, որ ժողովրդի մոտ էլ պարզ է, որ իրավաբանության,արդարադատության հետ կապ չունի, դա պարզ վրեժխնդրություն է, քաքաքական վրեժխնդրություն է, որը առաջիկայում ես կարծում եմ, որ ավելի պարզ իր դրսեւորումները կունենա»,-ասաց նա:

Նա հավելեց, որ «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի հետ համագործակցում է եւ ակումբի շնորհանդեսի ժամանակ որոշ փակագծեր կբացվեն: