Զարմանալի է, որ այս երիտասարդները Փաշինյանի դեմ ակցիա չեն իրականացրել, երբ ասաց՝ Ալիևը կիրթ մարդ է
Խստորեն դատապարտում եմ «Հայելի» ակումբի գրասենյակի վրա տեղի ունեցած հարձակումը: Այն ոչ միայն դատապարտելի արարք է, այլև իրավապահ մարմինները պետք է շուտափույթ զբաղվեն: Այս մասին ArmNews FM-ի հետ զրույցում ասել է Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:
Նա նշել է, որ սա նշանակում է, որ կարող է ցանկացած խմբագրության դեմ նման ոտնձգություն տեղի ունենալ, եթե, օրինակ, չեն կիսում տվյալ խմբագրության կամ լրատվամիջոցի տեսակետները. «Սա կոնկրետ խոսքի ազատության դեմ ոտնահարում է»,-ընդգծել է Սեյրանյանը:
Վերջինս հարձակման պատճառների վերաբերյալ երկու դրվագ է առանձնացրել: «Նախ` նկատի ունենանք, որ սա տեղի է ունենում ՍԴ-ի, և, մասնավորապես, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ գործընթացների շրջանակում` հաշվի առնելով, որ Անժելա Թովմասյանը Հրայր Թովմասյանի քույրն է: Հարձակումը քաղաքական ակցիա է նաև հենց Հրայր Թովմասյանի դեմ: Երկրորդ` նկատի ունենանք նաև, որ «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդաշարի շուրջ դարձյալ տեղի են ունենում որոշակի գործընթացներ, և խոսք է գնում հաղորդաշարի փակման մասին: Սա ահազանգ է ևս մեկ անգամ լրատվամիջոցներին, որպեսզի զգոն լինեն` բոլորի դռանը այդ «ուղտը» կարող է հայտնվել»,-մեկնաբանել է Ժուռնալիստների միության նախագահը:
Սեյրանյանը նաև զարմանալի է համարել, որ հարձակումը կատարած երիտասարդները դեռևս անցած տարվա սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո, երբ ՀՀ վարչապետն ասել էր` Իլհամ Ալիևը շատ կիրթ անձնավորության տպավորություն է թողել, չեն արձագանքել:
«Նման կեղծ հայրենասեր երիտասարդների կողմից մենք այդպես էլ չտեսանք որևէ ակցիա Բաղրամյան 26-ում կամ Կառավարության շենքի առջև»,-նշել է Սեյրանյանը:
Պատասխանելով հարցին` հնարավոր համարում է, որ «Հայելի» ակումբի դեմ հարձակումը պլանավորված և ուղղորդված է եղել, նա ասել է.
«Իհարկե, բնականաբար: Սա իշխանությունների այն մթնոլորտի ծնունդն է, ինչն արդեն մեկուկես տարի` հեղափոխություն-իշխանափոխությունից հետո, մենք տեսնում ենք. կոչերը, քայլերը, ելույթները մամուլի կամ որևէ ոչ իշխանական խոսքի դեմ են, որ կային: Նույն ոճն է, որն ուղղակի խոսքից վերածվել է գործի»,-ամփոփել է Սաթիկ Սեյրանյանը:
Հիշեցնենք այսօր 4 երիտասարդ պաշարել էր «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։
Նրանք նշել են, որ իրենց նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը