Կոթիում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան
Երեկ Տավուշի մարզի Կոթի գյուղում հակառակորդի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ զինծառայողը վնասվածք է ստացել ուսի շրջանում: Այս պահին զինծառոյողը գտնվում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

















































