Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Ինչ մեսիջ է հղում է ՌԴ–ն ՀՀ իշխանություններին՝ հայտարարելով Ադրբեջանում ատոմակայան կառուցելու մտադրության մասին». Գագիկ Համբարյանի մեկնաբանությունը

Այն, որ Ռուսաստանն առաջարկում է ատոմակայան կառուցել Ադրբեջանում ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական քայլ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ռուսական «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովի հայտարարությանը, որն արվել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո:

«Հաշվի առնելով վերջին մեկ ու կես տարվա հայ-ռուսական հարաբերությունները կարող եմ ասել, որ այս քայլով ՌԴ-ն ինչ-որ մեսիջ է հղում ՀՀ իշխանություններին: Հաշվի առնենք նաև այն փաստը, որ Հայաստանը շատ վաղուց ֆինանսական փնտրտուքների մեջ է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու համար: Այդ փնտրտուքները թե՛ նախորդ կառավարության, և թե՛ ներկա կառավարության օրոք մինչև հիմա էլ որևէ արդյունք չեն տվել, իսկ հիմա մենք իմանում ենք, որ մեր ռազմավարական գործընկերը կարող է և ցանկություն ունի ատոմակայան կառուցել Ադրբեջանում: Սա մեսիջ է ՀՀ իշխանություններին, սակայն մեր իշխանությունները սիրում են, երբ իրենց դիվանագիտական մեսիջներ են հղում, իրենք դա չհասկանալու տան և իրենց քայլերը շարունակեն»,- հայտարարեց նա:


Ի պատասխան հարցի, թե արդյոք Ռուսաստանի այս ցանկությունը հակասում է Փաշինյանի հայտարարությանն այն մասին, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, քաղաքագետն ասաց, որ որևէ հիանալի բան հայ-ռուսական հարաբերություններում չի տեսնում:

«Մի քանի օրինակ բերեմ, որ հասկանալի լինի ինչ վիճակում են հայ-ռուսական հարաբերությունները. հիմա քննարկվում է գազի գնի շեշտակի բարձրացումը հայաստանյան սպառողների համար։ Դրանով առաջին սպառման բոլոր ապրանքները և ծառայությունները կթանկանան։ Բացի այդ, Հայաստանի իշխանությունները մինչև հիմա չեն կարողանում լուծել Վերին Լարսի հետ կապված խնդիրները, որտեղ հարյուրավոր բեռնատարներ են կանգնած: Եվ վերջապես բացահայտ է, և ամբողջ հասարակությունն այդ խնդրի հետ առնչվում է. Հայաստանում տրամադրված վարորդական իրավունքներով չի կարելի ՌԴ-ում աշխատանք գտնել: Պարոն Փաշինյանը, երբ այս երեք հարցերից գոնե մեկը դրական լուծած կլիներ ՀՀ համար, այդ ժամանակ էլ թող հիասքանչ հարաբերությունների մասին բարձրաձայներ»,- նշեց նա։

«Պարոն Փաշինյանի այդ գրառման հետ կապված մի դիտարկում էլ անեմ. նրա երկրպագուների և նրան սպասարկող վերլուծաբանների ուրախությունը, թե Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, որ չի դիմավորել ՌԴ նախագահ Պուտինին, կարճ տևեց: ՀՀ վարչապետը գնաց «Զվարթնոց» օդանավակայան պարոն Պուտինի հետևից և նրան ճանապարհ դրեց: Իսկ թե ինչու էր շտապել օդանավակայան, երևի, բոլորին հայտնի է: Այս ամենից հետո խոսել հայ-ռուսական փայլուն հարաբերությունների մասին, անհեթեթություն է»,– ավելացրեց նա:

Ըստ քաղաքագետի` նույն ատոմակայանի կառուցման մասին հայտարարությունը մեսիջ է ՀՀ իշխանություններին, որ Մոսկվան դժգոհ է հայ-ռուսական հարաբերություններից: «Հիմա Երևանում կհասկանան, թե չեն հասկանա Մոսկվային, դա բացարձակ հետաքրքիր չէ»,- ասաց նա:

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե կարծում է՝ ուղիղ բանակցությունները երկու երկրների միջև կհայտարարվեն երկրների ներկայացուցիչների կողմից, նա ասաց. «Մինչև Զախարովայի հայտարարությանն անդրադառնալը, նշեմ, որ պարոն Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը խիստ քննադատության ենթարկվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից, որը որևէ լավ բան չի արտացոլում հայ-ռուսական հարաբերությունների մեջ»:

Գագիկ Համբարյանի խոսքով՝ Զախարովան նկատի է ունեցել, որ ապագա բանակցային գործընթացները կախված են երկու երկրների ղեկավարների տրամադրությունից և նրանց ցանկությունից, այսինքն՝ իրենք բացահայտ ձեռքերը լվացել են և կողք են քաշվել և հիմա, ըստ Զախարովայի, գնդակը Բաքվի և Երևանի դաշտում է:

«Հիմա բանակցային գործընթացը զրոյական կարգավիճակում է՝ հաշվի առնելով թե՛ Փաշինյանի ստեփանակերտյան հայտարարությունը, թե՛ երեկ Սոչիում Իլհամ Ալիևի հայտարարությունը: Պետք է նշել, որ Փաշինյանի այդ հայտարարությունը ժամանակավրեպ և անտրամաբանական էր. ոչ մեկիս համար էլ նորություն չէ, որ Արցախը Հայաստան է, բայց բանակցային գործընթացին դա վնաս տվեց, որը մենք տեսնում ենք: Փաշինյանն այնպիսի հայտարարություններ է անում, որ նմանվում է Քաջ Նազարին, նա էլ էր ասում, որ արևը պետք է դուրս գա արևելքից և մայր մտնի արևելքում, այնպես չէ, որ նա ասաց Արցախը Հայաստան է, դա նրա ասելով է եղել»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը: