Ֆլորիդայում սրճարանի պատերից պոկված 14 000 ԱՄՆ դոլարը նվիրաբերվելու է «Դորիան» փոթորկից տուժածներին (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում գտնվող Siesta Key Oyster Bar անվանումով սրճարան-ռեստորանը հայտնի է իր յուրօրինակ ավանդույթով. այստեղ հաճախորդները սրճարանի պատին կամ առաստաղին են ամրացնում որևէ թղթադրամ` սեփական «քրտինքով» վաստակած գումարը դարձնելով պատի յուրատեսակ պաստառ, գրում է Daily Mail-ը:
Սրճարանի աշխատակազմը վերջին ամիսն անց է կացրել սրճարանի պատերը «քերելով»: Տարիների ընթացքում սրճարանի ինտերիերի մասնիկներին ամրացված ամբողջ գումարը, որը կազմել է 14 հազար դոլար, սրճարանը նվիրաբերելու է «Դորիան» ավերիչ փոթորկի հետևանքով տուժածներին:
Պատերին թղթադրամ թողնելու ավանդույթը սկիզբ է առել 2016 թվականին` սրճարանի բացման տարեթվին:
Հաստատության գլխավոր տնօրեն Քրիսթին Հեյլի խոսքով` սրճարանի սեփականատեր քույրերը` Ջիլ Փեդիգոն և Բեթ Օուեն Սիպիելևսկին, ու նրանց ամուսինները ձևավորված ավանդույթն օգտագործում են բարեգործություն անելու նպատակով: Բիզնեսը հիմնելուց ի վեր` 2-3 տարին մեկ անգամ, սեփականատերերը հավաքված գումարը բարեգործական նպատակներով են օգտագործելու:
Այս անգամ քույրերը որոշել են գումարը նվիրաբերել «Կարմիր խաչ»-ին` Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկի հետևանքով տուժած անձանց օգնելու նպատակով: Փոթորիկը 50 կյանք է խլել և 1,5 միլիարդ դոլարի վնաս հասցրել:
«Երբ հրապարակվեցին փոթորկի տեսանյութերը, բոլորս տեսանք, թե ինչ էր տեղի ունենում այնտեղ: Այդ մարդկանց հետ տեղի ունեցածն անհավատալի է: Այն սարսուռ է առաջացնում»,- ասել է Հեյլը:
Պարզվում է` գումար նվիրաբերող անձանց գտնելն ավելի հեշտ էր, քան այդ գումարը հաստատության տարբեր հաստվածներից պոկելը, քանի որ բարակ թղթադրամները պոկելը մեծ զգուշություն է պահանջում:
Սրճարանի այցելուները, տեսնելով, թե որքան զգուշորեն և խնամքով են սրճարանի աշխատակիցները պոկում ամրացված թղթադրամները` ավելի մեծ գումար են ամրացնում սրճարանի պատերին:
Աշխատանքը երկար է տևել, սակայն ջանքերը զուր չեն անցել: Արդյունքում հավաքված գումարը կազմել է 13 961 դոլար:
«Երբ սկսեցինք պոկել թղթադրամները, տեսանք, որ դրանցից շատերը մի քանի շերտ ունեին: Մարդիկ երբեմն թղթադրամներն ամրացնում են եղածների վրա»,- ասել է Հեյլը WFTS-TV-ին:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը