Հայերը ապրել և պետք է ապրեն ԼՂ-ի տարածքում. ԵԽԽՎ-ում Մ. Մելքումյանի արձագանքը՝ Ադրբեջանի պատվիրակներին
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակներ Ռաֆայել Հուսեյնովը եւ Սեվինժ Ֆաթալիեւան արցախյան հակամարտությանը վերաբերող իրենց ելույթներում մեղադրանքներ են հնչեցրել Հայաստանի ներկայիս իշխանությունների, մասնավորապես՝ Հայաստանի վարաչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Նրանց ելույթներին կոշտ արձագանքելն է ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Հարգելի գործընկերներ,
Պետք է հաստատեմ մեր կազմակերպության մշակույթի, չափորոշիչների եւ գործելաձեւի համար անընդունելի մի բան: Լսե՛ք ուրեմն: Ռաֆիկ Հուսեյնովը եւ տիկին Ֆաթալիեւան պրովոկացիոն ելույթներ են ունենում: Լեռնային Ղարաբաղի տարածքն ի սկզբանե հայկական է եղել: Հայերը միշտ ապրել են այդտեղ, հիմա էլ են ապրում, եւ հետո էլ միշտ պետք է ապրեն Լեռնային Ղարաբաղում: Դրա ապացույցը եկեղեցիներն են, հուշարձանները, բազում այլ ապացույցներ, որ կարող եք գտնել այնտեղ:
Այժմ, ինչ վերաբերում է Արցախի խնդրի լուծման հարցում մեր կառավարության դիրքորոշմանը, նախ եւ առաջ Հայաստանի կառավարությունը եւ բնակչությունը միշտ էլ խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից են եղել: Այնուհետեւ, արդեն 30 տարի է, ինչ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները արցախյան խնդրի կարգավորման գործառույթները պատվիրակել են Մինսկի խմբի համանախագահներին, Ռուսաստանին, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին: Ուրեմն էլ ի՞նչ եք ցանկանում:
Ինչո՞ւ չեք համաձայնում շփման գծի ամբողջ երկայնքով տեղադրել հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրման մալուխային համակարգ: Եվ, ի վերջո, ի՞նչ կասեք Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարության մասին, որում ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարին՝ «Պարոն նախարար, մենք պետք է հանդիպենք ռազմի դաշտում»: Ահա Ադրբեջանի կառավարության դիրքորոշումը՝ խիստ սադրիչ եւ ամենեւին անընդունելի»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը