Սոս Ավետիսյանը սրտիկում է կոլեգայի ելույթը (լուսանկար)
«Իմ քայլի» պատգամավորները իսկապես սիրո եւ համերաշխության հեղափոխության ազդեցության տակ են։ Մինչ լրատվամիջոցները գրում են թիմի պառակտվածության, իրար տակ փորելու, մամուլում «սլիվներ» անելու մասին, պատգամավորներից ոմանք աչքի են ընկնում սիրառատ գրառումներով։
Օրինակ՝ Սոս Ավետիսյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Արեն Մկրտչյանի ելույթը՝ նվիրված Հրայր Թովմասյանին՝ գրելով «Արենս» ու սրտիկելով։


















































